Տնտեսություն

Հյուսիսային Օսիայի նախագահն անհրաժեշտ է համարում Հարավային Օսիայի տարածքում տնտեսական նպաստավոր գոտու ստեղծումը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ըստ Հյուսիսային Օսիայի նախագահ Ալեքսանդր Ձասոխովի` Հարավային Օսիայի տարածքում տնտեսական նպաստավոր գոտու ստեղծումը կնպաստի վրաց-օսական հակամարտության կարգավորմանը: «Տնտեսական նպաստավոր գոտին ավելի մեղմ տարբերակ է, քան ազատ առեւտրի գոտինե,- լրագրողներին ասել է նախագահը եւ ընդգծել, որ վրացական կողմից «հաճախակի կարելի է լսել մաքսանենգ բեռների տեղափոխման մասինե: Սակայն, նշել է Ձասոխովը, այդ հարցը կոնկրետ չի փաստարկվում: «Այդ բոլոր հարցերը հեշտորեն կարգավորվում են: Դա կարող էին անել ինչպես ռուսաստանյան , այնպես էլ վրացական կողմի մաքսավորներըե,- ընդգծել է նախագահը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում