Տնտեսություն

«Ռուսաստանի միասնական էներգահամակարգերե բաժնետիրական ընկերությունը ծրագրում է լուրջ ներդրումներ կատարել Վրաստանի էլեկտրաէներգետիկայում

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ռուսաստանի միասնական էներգահամակարգերե բաժնետիրական ընկերությունը ծրագրում է լուրջ ներդրումներ կատարել Վրաստանի էլեկտրաէներգետիկայում, այսօր հաղորդել է հոլդինգի վարչության նախագահ Անատոլի Չուբայսը: «Վրաստանը մեզ համար կարեւոր է եւ որպես այդպիսին, եւ Թուրքիայի էներգահամակարգի հետ կապվելու տեսանկյունից, որտեղ եւս մենք լուրջ մտահղացումներ ունենքե,-ասել է Չուբայսը: Նա նշել է, որ հոլդինգի ղեկավարությունը համագործակցության հարցերը քննարկել է Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլու եւ հանրապետության այլ ղեկավարների հետ: Անդրադառնալով վերջերս Վրաստանի մի շարք բյուջետային սպառողների էլեկտրաէներգիայի անջատմանը, այդ թվում՝ հանրապետության խորհրդարանում, մի քանի նախարարություններում եւ նախագահի վարչակազմում Չուբայսը նշել է, որ «իրադրությունը ճիշտ կարգավորվեց, եւ վրացական կողմը մեզ հասկացավե: Նրա ասելով, անհրաժեշտ միջոցներ են փոխանցվել «Ռուսաստանի միասնական էներգահամակարգեր:ե բաժնետիրական ընկերությանը, Թբիլիսիի «ԹԷԼԱՍԻե էներգաբաշխիչ համակարգին պատկանող հաշիվներին: Անատոլի Չուբայսն ընդգծել է, որ այժմ գործնականում լիովին հանված է Թբիլիսի էլեկտրամատակարարման սահմանափակումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում