ՀՀ կենտրոնական բանկը տեղեկացնում է AMGT4724E05 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման արդյունքների մասին

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՅՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: AMGT4724E05 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդը կայացել է հունիսի 29-ին: Աճուրդի ընթացքում պարտատոմսերի գնման հայտերի ընդհանուր ծավալը կազմել է 1 561 534 000 դրամ, որից 1 388 146 000 դրամ՝ մրցակցային և 173 388 000 դրամ՝ ոչ մրցակցային: Աճուրդին մասնակցել են 12 գործակալներ և դիլերներ ու գանձապետական պահառուն: Բավարարված առաջարկությունների ընդհանուր ծավալը՝ 500 000 000 դրամ: Թողարկողի կողմից սահմանվել է մրցակցային հայտերի բավարարման առավելագույն եկամտաբերությունը՝ 4.9900 %: Մրցակցային հայտերի բավարարման միջին կշռված եկամտաբերությունը կազմել է 4.9411 %:

Հայերեն