ՀՀ ԿԲ խորհրդի նիստում
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄՆԵՊՐԵՍ: ԿԲ խորհուրդը հունիսի 29-ի նիստում, որը վարում էր բանկի նախագահ Տ.Սարգսյանը, հաստատեց «ՀՀ տարածքում գործող բանկերի կողմից անկախ աուդիտորական կազմակերպության ընտրության կարգըե, մեկ այլ որոշմամբ փոփոխություններ կատարվեցին «ՀՀ ԿԲ արտաքին ակտիվների և արտաքին պարտավորությունների հաշվարկմանե կարգում: Ինչպես հայտնեցին ՀՀ ԿԲ մամուլի ծառայությունից, ԿԲ խորհրդի որոշմամբ արտարժույթի առք ու վաճառքի լիցենզիաներ տրամադրվեցին «Ստոքսբրոքե ՍՊԸ-ին, անհատ ձեռնարկատերեր Սոýյա Բաղդասարյանին: Ուժը կորցրած ճանաչվեցին Ա. Նալբանյանին տրամադրված թիվ 361, «Բրոքլենդե ՍՊԸ արժութային դիլերի թիվ 14 լիցենզիաները: Խորհուրդը համաձայնություն տվեց «Արդշինինվեստբանկե ՓԲԸ «Հրազդանե մասնաճյուղի գործունեության վայրի փոփոխությանը՝ ք. Հրազդան, Սպանդարյան փող. թիվ 19 հասցեով: