Տնտեսություն

Բառոզուն պատրաստ Է զբաղեցնելու

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը ԼԻՍԱԲՈՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Պորտուգալիայի վարչապետ Ժոզե Մանուել Դուրաու Բառոզուն հասկանալ Է տվել, որ պատրաստ Է զբաղեցնելու Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնը: «Այս պաշտոնը պատիվ Է բերում Պորտուգալիային, եւ ես ինձ ընդունակ եմ զգում դրա կատարմանըե,- երեքշաբթի օրը Լիսաբոնում ասել Է նա լրագրողներին՝ Բրյուսելում Եվրահանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունը քննարկելու նախօրյակին: Բառոզուի խոսքով, իրեն դուր են գալիս դժվար խնդիրները, եւ ինքը մտադիր չԷ հրաժարվել դրանց լուծումից: Ընդսմին վարչապետն ավելացրել Է, որ առայժմ «մնում Է Պորտուգալիայի վարչապետ, ուստի չի կարող բացարձակապես ազատ լինել արտահայտություններում եւ պետք Է որոշակի հանգամանքներ գնահատի, նախքան վերջնական պատասխան տալըե:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում