Թբիլիսին թուրքական ներդրումներ է ներգրավում Աջարիա
2 րոպեի ընթերցում
ՍՏԱՄԲՈՒԼ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում գտնվում է Թուրքիայում, Թուրքիայի նախագահ Ահմեդ Սեզերի հետ կայացած հանդիպումից հետո հայտարարել է, որ օգոստոսի 11-ին Թուրքիայի վարչապետ Էրդողանի ղեկավարությամբ Վրաստան կժամանի 100 ազդեցիկ թուրք գործարարներից բաղկացած պատվիրակություն: Իրեն ուղեկցող վրացի լրագրողներին տված հարցազրույցում Սահակաշվիլին հաղորդել է, որ ինքը «խնդրել է Թուրքիայի վարչապետին սկզբում այցելել հենց Աջարիա, որովհետեւ մենք հատուկ ուշադրություն ենք ուզում դարձնել այդ տարածաշրջանին, որից հետո վարչապետը կայցելի Թբիլիսիե: Նախագահի ասելով` «այցը նախապատրաստող խումբն արդեն ժամանել է Վրաստան: Մենք մշակում ենք բիզնես- նախագծեր, որպեսզի թուրք գործարարներին ներդրումներ կատարելու համար առաջարկենք առաջնային ուղղություններե: Միաժամանակ Սահակաշվիլին նշել է, որ Թուրքիայի հետ սահմանի վրացական կողմում արդեն գործում է «կանաչ միջանցքըե եւ, ընդհանուր առմամբ, սահմանում գործող բյուրոկրատական մեխանիզմները առավելագույնս պարզեցված են, ինչը թույլ է տալիս նրա վրացական մասն անցնել երեք րոպեում, մինչդեռ թուրքական կողմում սահմանն անցնելու ընթացակարգն առաջվա պես բարդ է եւ շատ ժամանակ է խլում: Նախագահն ասել է, որ արդեն թուրք պաշտոնակիցների հետ քննարկել է այդ հարցը, եւ մոտ ժամանակներս իրադրությունը կշտկվի: