Հավանություն Է տվել ԱՊՀ-ում հեռուստառադիոհաղորդման թվային ձեւաչափի ներդրմանը
2 րոպեի ընթերցում
ՉՈԼՊՈՆ ԱԹԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապի բնագավառում տարածաշրջանային ընկերակցության կապի վարչությունների ղեկավարների խորհուրդը հավանություն Է տվել ԱՊՀ-ում հեռուստառադիոհաղորդման թվային ձեւաչափի ներդրմանը: «Թվային ռադիոհաղորդման զարգացման ուղղությամբ ԱՊՀ-ի երկրների դիրքերի ճանաչումը կարեւոր փուլ Է Համագործակցության երկրների տարածքում հաղորդումների տարբեր տեխնոլոգիաների առաջշարժման բնագավառումե: Ինչպես հաղորդել Է ՓՐԱՅՄ-ՏԱՍՍ-ը, Չոլպոն Աթա քաղաքում (Ղրղզստան) Կապի բնագավառում տարածաշրջանային ընկերակցության կապի վարչությունների ղեկավարների խորհրդի նիստում այսօր ասել Է ՌԴ-ի կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Լեոնիդ Ռեյմանը: Ըստ կապի փոխնախարար Անդրեյ Բեսկորովայնովի, ներկայումս ընդունված են ԱՊՀ- ի ամբողջ տարածքում թվային հաղորդման ներդրման տեխնիկական հիմքերը: Այսպիսով, թվային ռադիոհաղորդման անցնող երկրների ցանկում կներառվեն Միջին Ասիայի պետությունները, Ադրբեջանը եւ Հայաստանը: «Մենք Եվրոպայի երկրների հետ հավասար պայմաններում կսկսենք ներդնել ռադիոհաղորդման թվային ձեւաչափըե,- նշել Է նա: Էլեկտրակապի միջազգային միության ռադիոկապի բյուրոյի տնօրեն Վալերի Տիմոýեեւը հայտնել Է, որ ԱՊՀ-ում հեռուստառադիոհաղորդման թվայնացման համար կարեւոր փուլ Է դարձել այսօրվա նիստում ընդունված հաճախականության բաշխման պլանը: Նրա խոսքով, Ռուսաստանում ներդրված Է թվային ռադիոհաղորդման երեք գոտի՝ Մոսկվայում, Սանկտ Պետերբուրգում եւ Նիժնի Նովգորոդում: Համակարգի շահագործման ներդրումը թույլ կտա հեռանկարում տրամադրել ոչ միայն ռադիոհաղորդման ծառայություններ, այլեւ Ինտերնետից օգտվելու հնարավորություն, տվյալների հաղորդում եւ հեռախոսություն: