Տնտեսություն

Իտալիայի Enel էլեկտրաէներգետիկական ընկերությունը մտադիր է մասնակցել ռուսաաստանյան էլեկտրաէներգետիկայի սեփականաշնորհմանը

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իտալիայի Enel էլեկտրաէներգետիկական ընկերությունը մտադիր է մասնակցել ռուսաստանյան էլեկտրաէներգետիկայի սեփականաշնորհմանը. երկուշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարել է Enel-ի կառավարող տնօրեն, գլխավոր կառավարիչ Պաոլո Սկարոնին: Enel-ը Իտալիայի առաջատար էլեկտրաէներգետիկական ընկերությունն է եւ էլեկտրաէներգիայի արտադրության, հաղորդման եւ վաճառահանման բնագավառի առաջատարը: Այն Եվրոպայի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկն է ըստ 40 մլրդ եվրո շուկայական կապիտալացման ցուցանիշի: Ընկերության էներգաօբյեկտների սահմանված հզորությունը ավելի քան 40 հազար մեգավատ է: Երկուշաբթի օրը «Ռուսաստանի միասնական էներգահամակարգերե ԲԸ-ի եւ «Enel ESN Energoե կոնսորցիումի միջեւ ստորագրվել է հյուսիսարեւմտյան ՋԷԿ-ի կառավարման համաձայնագիր:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում