Ըստ տնտեսական զարգացման նախարարության ղեկավարի` Ադրբեջանի կառավարությունը 2004 թվականին մտադիր է բարձրացնել գազի գինը
1 րոպեի ընթերցում
ԲԱՔՈՒ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ադրբեջանի կառավարությունը 2004 թվականին մտադիր է բարձրացնել բնական գազի գինը. երկուշաբթի օրը լրագրողներին հայտարարել է Տնտեսական զարգացման նախարար üարհադ Ալիեւը: Ըստ նրա` հանրապետության կառավարությունը մտադիր է փոփոխել գազի գինը, եւ դրան համապատասխան Սակագնային կոմիտեն նախապատրաստելու է իր առաջարկները: Թե որքան են բարձրանալու գները, նախարարը չի հայտնել: Միաժամանակ նա նշել է, որ գազի գնի բարձրացումը «հնարավոր է միայն բնակչության անապահով խավերին փոխհատուցման վճարման պայմանովե: Նա ավելացրել է, որ Ադրբեջանում, ի տարբերություն ԱՊՀ-ի մյուս երկրների, բնական գազի գինը շատ ցածր է: