Նյու Յորքում արձանագրվել է նավթի գների կտրուկ անկում

1 րոպեի ընթերցում

ՆՅՈՒ ՅՈՐՔ, 29 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում երկուշաբթի օրն արձանագրվել է նավթի գների կտրուկ անկում: Շուկան այդպես է արձագանքել Իրաքի ժամանակավոր կառավարությանը վաղաժամկետ անկախություն շնորհելու մասին անսպասելի հաղորդագրությանը: Օրվա ընթացքում գներն իջել են բառելի դիմաց մինչեւ 35,90 դոլար, ինչը վերջին երկու ամսվա ընթացքում արձանագրված ամենացածր մակարդակն է: Սակայն, մինչեւ աճուրդի ավարտն այն կանգ է առել 36,24 դոլարի նշագծին, ինչը 3,5 տոկոսով ցածր է նախորդ աճուրդում արձանագրված մակարդակից: Գների իջեցմանը նպաստել են նաեւ Իրաքի կողմից նավթի հանույթն ավելացնելու մասին լուրերը: Երկուշաբթի օրը Իրաքի պետական շուկայավարման կազմակերպության ղեկավարը հաղորդել է, որ երկրի երկու հարավային նավահանգիստներից նավթարտահանումը հասել է օրական 2 մլն բառելի:

Հայերեն