Տնտեսություն

Մոսկվայում կկառուցվի Ադրբեջանի պարենամթերքի մեծածախ վաճառքի երկու կենտրոն

1 րոպեի ընթերցում

ՄՈՍԿՎԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մոսկվայում կկառուցվի Ադրբեջանի պարենամթերքի մեծածախ վաճառքի երկու կենտրոն: Ինչպես ՌԻԱ «Նովոստիե-ին հաղորդել են մայրաքաղաքի քաղաքապետարանի եւ կառավարության մամուլի կենտրոնում, քաղաքի իշխանություններն ընդունել են Ադրբեջանի կառավարության համապատասխան առաջարկը: Համաձայն Մոսկվայի քաղաքագլխի կարգադրության` 2004-2006 թվականներին Յուժնի Բուտովոյում կկառուցվի մեծածախ առեւտրի երկու կենտրոն: Դրանցից մեկը կզբաղեցնի 4,4 հա տարածք, մյուսը` 8,1 հա: Ադրբեջանական կողմի առաջարկի համաձայն` շինարարական աշխատանքների կատարման համար որպես պատվիրատու-ներդրող կներգրավվի «Միջազգային առեւտրի համալիրե ԲԲԸ-ն: Օբյեկտի ընդհանուր տարածքը կբաշխվի հետեւյալ հարաբերությամբ` 30 տոկոսը կլինի Մոսկվայի, 70 տոկոսը` ներդրողի սեփականությունը: Նախագիծը կիրականացվի Մոսկվայի եւ Ադրբեջանի կառավարությունների միջեւ առեւտրատնտեսական, գիտատեխնիկական եւ մշակույթի բնագավառներում համագործակցության միջկառավարական համաձայնագրի շրջանակներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում