Իրաքը կմտնի ՕՊԵՔ-ի բաժնեչափի ռեժիմ
1 րոպեի ընթերցում
ՎԻԵՆՆԱ, 30 ՀՈՒՆԻՍԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրաքը կմտնի ՕՊԵՔ-ի բաժնեչափի ռեժիմ այն բանից հետո, երբ նրա նավթի հանույթը կկազմի օրական 3 մլն բառել. այս մասին լրագրողներին հաղորդել է ՕՊԵՔ-ի նախագահ Փուռնոմո Յուսգիանտորոն: Ըստ ՕՊԵՔ-ի ղեկավարի հայտարարության, որը հրապարակվել է այսօր համաշխարհային նավթային կարտելի` Վիեննայի կենտրոնակայանի միջոցով, «կարտելի ղեկավարությունը պետք է ճկուն լինի եւ չպնդի Բաղդադի նկատմամբ բաժնեչափերի համակարգի անհապաղ կիրառում: Անհրաժեշտ է սպասել, մինչեւ Իրաքը ամբողջովին վերականգնի իր նավթարդյունաբերությունըե: Ըստ Իրաքի նավթի նախարար Թամիր Գադբանի` «ցանկալի կլիներ անկախություն ստանալուց հետո անմիջապես վերականգնել երկրի նավթարդյունաբերությունը, բայց դա իրատեսական չէ: Ընթացիկ տարում անհրաժեշտ է հասնել այն բանին, որ նավթի արտահանումից ստացված եկամուտները լինեն 16 մլրդ դոլարից ոչ պակասե: