ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Աբդուլահ Գյուլը
շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանին` նախագահական
ընտրություններում հաղթանակ տանելու կապակցությամբ: Ուղերձում մասնավորապես
ասվում է.
«Հարգելի պարոն նախագահ,
իմ եւ Թուրքիայի ժողովրդի անունից ցանկանում եմ շնորհավորել Ձեզ` Հայաստանի
Հանրապետության նախագահ ընտրվելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություն:
Հուսով եմ, որ Ձեր նոր պաշտոնը հնարավորություն կընձեռի ստեղծելու մթնոլորտ`
նորմալացնելու հարաբերությունները Հայաստանի եւ Թուրքիայի ժողովուրդների
միջեւ, ովքեր ապացուցել են, որ կարող են դարեր շարունակ ապրել միասին
խաղաղության եւ ներդաշնակության մեջ: Ես անկեղծորեն ցանկանում եմ, որ մեր
ընդհանուր ջանքերը ստեղծեն մի եղանակ, որը հիմնված կլինի կայունության,
փոխադարձ վստահության եւ համագործակցության վրա, ինչն իր ներդրումը կունենա
տարածաշրջանում խաղաղության եւ բարեկեցության հաստատմանը:
Օգտվելով այս առիթից` ես Ձեզ եմ փոխանցում իմ անկեղծ բարեմաղթանքները Ձեր
առողջության եւ երջանկության համար, ինչպես նաեւ հայ ժողովրդի խաղաղության եւ
բարեկեցության համարե: