Հասարակական

Արմավիրի թիվ 1 մարզադպրոցի վերանորոգման աշխատանքներն ավարտման փուլում են

1 րոպեի ընթերցում

ԱՐՄԱՎԻՐ, 18 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (սեփ. թղթ. Նարինե Գրիգորյան): Արմավիրի թիվ 1 մարզադպրոցի վերանորոգման աշխատանքները ներկայումս ավարտման փուլում են. շուտով Արմավիրը կունենա ժամանակակից մարզօջախ: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրեց Արմավիրի քաղաքապետարանի «Սպորտ եւ երիտասարդությունե միացյալ տնօրինության տնօրեն Ռաýիկ Մարգարյանը, շինարարական աշխատանքների համար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմանդրամը հատկացրել է 137 մլն 680 հազ. դրամ: Ըստ նրա` մարզադպրոցն իր 30-ամյա պատմության մեջ հիմնանորոգվում է առաջին անգամ. մասնակի վերանորոգվել է 1984 եւ 2003 թթ-ին: Ավելացնենք նաեւ, որ 2007թ մարտին Արմավիրում շահագործման է հանձնվել նաեւ ըմբշամարտի դպրոցը` տեղական բյուջեից 13 մլն 760 հազ. դրամի ներդրմամբ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում