L. Գրիգորյանի «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասինե վավերագրական ýիլմը մասնակցում է Նյու Յորքի կինոփառատոնին
2 րոպեի ընթերցում
ՆՅՈՒ ՅՈՐՔ, 26 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նյու Յորքում ապրիլի 25-ին բացված «Tribeca Film Festivalե միջազգային կինոփառատոնին մասնակցում է Lեւոն Գրիգորյանի «Հիշողություններ Սայաթ-Նովայի մասինե վավերագրական ýիլմը: Այն պատմում է Սերգեյ Փարաջանովի` «Նռան գույնըե ýիլմը ստեղծելու մասին: Կազմակերպիչները փառատոնի ինտերնետային կայքում համառոտ ներկայացրել են Սայաթ- Նովայի մասին Փարաջանովի ýիլմը եւ ռեժիսորի ճակատագիրը` խորհրդային իշխանությունը ýիլմը գրաքննել էր, իսկ Փարաջանովը 5 տարի բանտարկվել էր մշակութային արժեքների մաքսանենգության, համասեռամոլության հոդվածներով: Վերջերս արխիվում հայտնաբերվել են գրաքննության պատճառով «Նռան գույնըե ýիլմից դուրս մնացած եւ չցուցադրված կադրեր, որոնց հիման վրա էլ Լեւոն Գրիգորյանը ստեղծել է իր ýիլմը: «Tribeca Film Festivalե կինոփառատոնը հիմնադրվել է 2002 թվականին Ռոբերտ դե Նիրոյի, Ջեյն Ռոսենթալի եւ Գրեգ Հաթքոýիի նախաձեռնությամբ` նպատակ ունենալով ýիլմերի, երաժշտության միջոցով նպաստել 2001-ի սեպտեմբերի 11-ի ողբերգական իրադարձություններից հետո Մանհեթենի աշխուժացմանը: Անցած 5 տարիների ընթացքում փառատոնը մեկեւկես միլիոն հանդիսատես է ունեցել եւ 325 միլիոն դոլարից ավելի եկամուտ է բերել Նյու Յորքին: Վեցերորդ կինոփառատոնում, ըստ «Ազատությանե, մինչեւ մայիսի 5-ը կցուցադրվի 40 երկրի 275 ýիլմ: