ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Արման Գասպարյան): Հայաստանի Ազգային
պատկերասրահում այսօր անցկացվեց «Ազգային պատկերասրահե դասական երաժշտության
երկրորդ փառատոնը: Ինչպես նշեց փառատոնի հիմնադիր եւ կազմակերպիչ Մարիամ
Շահինյանը, այն նվիրվում է պատկերասրահի 85-ամյակին, որը նշվում է այս տարի:
Փառատոնի շրջանակներում «Վահան Թեքեյանե մշակութային կենտրոնի կողմից «Տարվա
լավագույն երաժիշտե ամենամյա մրցանակին արժանացավ անվանի կոմպոզիտոր, ՀՀ
ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոýեսոր
Տիգրան Մանսուրյանը: Ինչպես նշեց «Թեքեյանե մշակութային կենտրոնի երաժշտական
բաժնի ղեկավար Դավիթ Ղազարյանը, մեծանուն կոմպոզիտորը, ոգեշնչվելով Կոմիտասի
երաժշտությունից, այն վերածեց հայ ժողովրդին ամբողջ աշխարհում ճանաչելի
դարձնելու եւս մի միջոցի:
Փառատոնի ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի եւ Տ. Մանսուրյանի
ստեղծագործությունները` Հայաստանի կամերային երգչախմբի կատարմամբ, Ռոբերտ
Մլքեյանի ղեկավարությամբ: