Հասարակական

Ագարակում նախատեսվում է վերականգնել պարսկական մզկիթը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 11 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարար Գեւորգ Գեւորգյանն ու ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ալիզեռա Հաղիղյանն այսօր կայացած հանդիպման ժամանակ համաձայնության են եկել երկու երկրների միջեւ մշակութային ժառանգության պահպանման եւ զբոսաշրջության բնագավառում 2006-2009 թթ. համագործակցության մի շարք հարցերում: Ինչպես «Արմենպրեսե-ին հայտնեցին նախարարության մամուլի ծառայությունից, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը ներկայացրել է Ագարակի տարածաշրջանում պարսկական մզկիթի վերականգման համար հետազոտական նախագծային աշխատանքների կազմակերպման խնդիրները: Նա նշել է, որ Իրանում Սբ Թադեի վանքի ծածկի եւ Սբ Ստեփանոս վանքային համալիրի զանգակատան վերականգնման նախագծերն արդեն ավարտին են հասցվել հայ վերականգնող ճարտապետների կողմից, իսկ բուն վերականգնողական աշխատանքներն ընդգրկված են իրանական պետական ծրագրերում: Գ.Գյուրջյանի եւ ԻԻՀ դեսպանի մշակութային կցորդ Ռեզա Աթուýիի միջեւ պայմանավորվածություն է ձեռք բերվել հետագայում առավել մանրամասն քննարկելու մշակութային ժառանգության վերականգնողական աշխատանքների վերաբերյալ անելիքները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում