Լիտվայում բնակվում է մոտ 2500 հայ

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայում բնակվում է մոտ 2500 հայ: Հայ-լիտվական առնչություններն սկզբնավորվել են միջնադարում, երբ բազմաթիվ հայեր բնակություն են հաստատել միացյալ լեհ-լիտվական պետության տարածքում: 1410թ. Գրյունվալդի ճակատամարտի ժամանակ լեհ-լիտվական դաշնակից զորքերի կազմում կռվել է նաեւ հայկական ջոկատ: XIX դ. վերջին Լիտվայում արձագանքել են Օսմանյան կայսրությունում թուրքերի իրագործած հայկական կոտորածներին՝ լիտվական մամուլում հրապարակելով հայ ժողովրդի պատմությանն ու մշակույթին նվիրված հոդվածներ, ընդգծելով լիտվացի եւ հայ ժողովուրդների պատմական ճակատագրերի նմանությունը: Թարգմանություններ են կատարվել նաեւ հայ գրողների (Խ. Աբովյան, Րաýýի) ստեղծագործություններից: Հայտնվելով Խորհրդային Միության կազմում՝ Լիտվայի եւ Հայաստանի միջեւ հաստատվել են տնտեսական, գիտական ու մշակութային սերտ կապեր: Լիտվերեն են թարգմանվել ու հրատարակվել հայ գրողների ու բանաստեղծների, ինչպես նաեւ հայերեն՝ լիտվացի գրողների ստեղծագործությունները: Սերտ են եղել հայ լիտվական երաժշտական առնչությունները: 1941-1945թթ. պատերազմի ժամանակ մարշալ Հովհաննես Բաղրամյանը՝ որպես Առաջին Մերձբալթյան ռազմաճակատի հրամանատար, իրականացրել է Մեմելի, Շյաուլյայի ազատագրմանն ուղղված ռազմական գործողությունները, իսկ պատերազմից հետո եղել է Մերձբալթյան ռազմական օկրուգի հրամանատարը: Լիտվայում գործում են Լիտվայի հայ համայնքը եւ Կաունասի հայկական միությունը: Լիտվայի Ազգային փոքրամասնությունների խորհրդի անդամ է լիտվահայ համայնքի ներկայացուցիչ Ռուսլան Հարությունյանը:

Հայերեն

Եվրոպա լիգա. «Արարատ-Արմենիա»-ն ոչ-ոքի ավարտեց հանդիպումը Ռումինիայում

Բելգիայի արևելքում գտնվող բնական արգելոցում բռնկված հրդեհը տեղայնացվել է

«Նոա»-ի նոր գլխավոր մարզիչը Պաբլո Գարսիան է

Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում Էբոլա վարակից մահացածների թիվը հասել է 2476-ի

Ֆրանսիայի ԱԳ նախարարը շնորհավորել է Միրզոյանին արտաքին գերատեսչության ղեկավար վերանշանակվելու առթիվ

ԵՄ-ն կավելացնի Մարոկկոյին տրամադրվող ֆինանսավորումը՝ անօրինական միգրացիայի դեմ պայքարելու համար

ՈւԵՖԱ-ն քննարկում է ՖԻՖԱ-ի նախագահին անվստահություն հայտնելու հարցը

ԵԿԲ-ի նախագահը հայտարարել է, որ Եվրոպան բաց է թողել առաջին թվային հեղափոխությունը և չի կարող իրեն թույլ տալ անմասն մնալ ԱԲ ալիքից

Գերմանիայում ուժին պտտահողմի հետևանքով մեկ կին զոհվել է, կան վիրավորներ

Արտաքին գործերի նախարարի տեղակալը ավարտել է Հայդելբերգի և Քեմբրիջի համալսարանները. Վարչապետի նոր նշանակումը