Նորավանքը հավակնում է դառնալ ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության պատմամշակութային հուշարձան
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Նազիկ Ասատրյան): Ներկայումս քննարկվում է ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության ցանկում ՀՀ պատմամշակութային հուշարձաններից Վայոց Ձորի Նորավանքի ընդգրկման հարցը: Ինչպես «Արմենպրեսե-ին տված հարցազրույցում նշեց Պատմական եւ մշակութային հուշարձանների գործակալության հուշարձանների եւ պատմական միջավայրի օգտագործման եւ պահպանման բաժնի պետ Սուրեն Շաքարյանը, ՀՀ ներկայացրել է նաեւ տասն այլ հուշարձանների ցուցակ` համապատասխան փաստաթղթերով եւ հիմնավորումներով հետագայում այդ ցանկում եւս ներառվելու համար: ՅՈՒՆԵՍԿՕ -ի համաշխարհային ժառանգության արժեքների ցանկում հայտնվելու համար մի շարք պահանջների եւ չափանիշների թվում անհրաժեշտ է նաեւ, որ հուշարձանը պահպանած լինի իր պատմական միջավայրը, բնական լանդշաýտը, կառուցապատման միջավայրը (տարածքում անգամ շարժական կրպակի ներկայությունն, իսկ, խոչընդոտ է), պետք է վերանորոգված լինի իր նախնական նյութերով (հայկական շինարվեստի դեպքում դրանք, հիմնականում, կավն ու շաղախն են) եւ այլն: « ՅՈՒՆԵՍԿՕ-ի փորձագետներն այցելել են Նորավանք, ճշտել կառույցի եւ միջավայրի համապատասխանելիությունը, կատարել են ուսումնասիրություններ: Մեր կողմից ներկայացվել են բոլոր փաստաթղթերը եւ հիմնավորումները. մնացել է, որ կայացվի վերջնական որոշումըե,-ասաց Ս. Շաքարյանը: Նշենք, որ Հայաստանի հանրապետության պատմամշակութային հուշարձաններից` Հաղպատը, Սանահինը, Զվարթնոցը, Էջմիածնի կենտրոնն իր համալիրով եւ Գեղարդավանքը, որպես համաշխարհային ժառանգության արժեքներ, արդեն ՅՈՒՆԵՍԿՕ-ի պահպանության տակ են: