Հասարակական

Տիգրան Մանսուրյանի «Ջութակի եւ նվագախմբի համար կոնցերտիե պրեմիերան կկայանա Շվեդիայում

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 22 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գալիք տարի Շվեդիայում կկայանա ՀՀ ժողովրդական արտիստ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոýեսոր, կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի ջութակի եւ նվագախմբի համար գրված կոնցերտը: Ինչպես «Արմենպրեսե-ի թղթակցին հայտնեց Տ.Մանսուրյանը, կոնցերտը գրել է կանադահայ ջութակահար Լեւոն Չիլինկարյանի պատվերով, որը շվեդական չորս քաղաքներում կհնչի այդ երկրի կամերային նվագախմբի կատարմամբ: Կոմպոզիտորի խոսքով, թեեւ Հայաստանում նվագախմբերն ավելի բարձր կատարողական արվեստ եւ մակարդակ ունեն, սակայն տարբեր պատճառներով հայաստանյան խմբերի հետ իր համագործակցությունը չի ստացվում: «Կարծում եմ, որ նրանք անտարբեր չեն մնա իմ նոր ստեղծագործության նկատմամբե,- հույս հայտնեց նա: Տ.Մանսուրյանը համագործակցում է Մյունխենի «ECMե ընկերության հետ, որը թողարկում է նրա ձայնասկավառակները: Արդեն թողարկվել է կոմպոզիտորի ստեղծագործությունների հինգ սկավառակ եւ տարածվել ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում: Հաջորդ տարվա գարնանը Նյու Յորքում կկայանա կոմպոզիտորի «Հոգովե ստեղծագործության պրեմիերան. այն կկատարի «Կոնչերտանտեե նվագախումբը: Միացյալ Նահանգներում նշված ստեղծագործությունը կներկայացվի երեք քաղաքներում:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում