Հասարակական

Փետրվարի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդանանց տոնը

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 21 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Փետրվարի 23-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Վարդանանց տոնը: Ավարայրի ճակատամարտում հայրենիքի, հայ եկեղեցու եւ քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական եկեղեցու մեծագույն սրբերից են։ Ինչպես տեղեկացանք Արարատյան հայրապետական թեմի մամլո դիվանից, այս տոնը խորհրդանշում է բոլոր ժամանակներում հայրենիքի պաշտպան հերոսների հիշատակը: Ըստ ավանդության, Սուրբ Վարդանանց տոնն անվանակոչության տոնն է բոլոր այն անձանց, ովքեր կրում են Վարդանանց զորավարների կամ զինվորականների անունները (Վարդան, Գարեգին, Խորեն, Տաճատ, Հմայակ, Վահան եւ այլն): Հայ եկեղեցին Սուրբ Վարդանանց տոնը նշում է բուն Բարեկենդանի նախորդ հինգշաբթի օրը, ի հիշատակ նաեւ 337 թվականին Պարսից տերության դեմ մղվող պատերազմում նահատակված հայոց սպարապետ Վաչե Մամիկոնյանի եւ նրա զինակիցների, որը դեռեւս 4-րդ դարում Վրթանես Ա Պարթեւ կաթողիկոսն է հաստատել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում