Այս տարվա 11 ամիսներին ներկրվել է 71.2 տոննա բնական եղեւնի եւ եղեւնու ճյուղեր
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 26 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Էլմիրա Բաղդասարյան):Այս տարվա 11 ամիսներին Հայաստան է ներկրվել 71.2 տոննա բնական եղեւնի եւ եղեւնու ճյուղեր: Եղեւնիները ներկրվել են Վրաստանից՝ 22 ýիզիկական անձանց կողմից: Ըստ ՀՀ կառավարությանն առընթեր մաքսային պետական կոմիտեի տրամադրած տվյալների՝ անցած տարվա ընթացքում ներկրված բնական եղեւնիների եւ եղեւնու ճյուղերի քանակը կազմել է 90.6 տոննա: Հայաստան է բերվել նորից Վրաստանից: Նշենք, որ ՀՀ բնապահպանության եւ գյուղատնտեսության նախարարների հրամաններով Հայաստանում մինչեւ դեկտեմբերի 31-ն արգելված է փշատերեւ ծառերի հատումը: Ընթացիկ տարվա դեկտեմբերի 1-ի դրությամբ, ներկրվել են 208 տոննա տոնահանդեսային զվարճանքի պարագաներ՝ այդ թվում արհեստական եղեւնիներ, Ամանորի խաղալիքներ: