Վերականգնվում Է Շիրազի հայկական եկեղեցին
2 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 3 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Անահիտ Աբրահամյան):ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության հուշարձանների պահպանության եւ Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան վարչությունների միջեւ դեռեւս 2001 թվականից հաստատված փոխադարձ կապերի շրջանակներում սկսվել են Իրանի Շիրազ քաղաքի հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքները: Այս մասին լրագրողներին ասաց ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի փոխնախարար Գագիկ Գյուրջյանը: Ըստ նրա, փոխադարձաբար Հայաստանում սկսվել են Աշատարակի շրջանի Ագարակ գյուղի իրանական փոքրիկ մզկիթի ուսումնասիրման եւ նախագծերի կազմման աշխատանքները: Հայտնի Է, որ Շիրազ քաղաքի ԲազարԷ Արամանե (Հայկական շուկա) անվամբ հնագույն թաղամասերից մեկում Է գտնվում 1662 թվականին կառուցված հայկական Սբ Աստվածածին եկեղեցին, որտեղ որպես քահանա պաշտոնավարել Է հայ առաջին պարբերականի՝ «Ազդարարիե հիմնադիր եւ խմբագիր Հարություն Շմավոնյանը: Շիրազի Հայոց եկեղեցական վարչությունը Թեհրանի Հայ մարզական «Արարատե կազմակերպության մասնաճյուղի հետ կառավարել Է նաեւ շիրազահայ համայնքի գործերը: Իսկ արդեն 1979 թվականին առաջնորդարանի ջանքերով Շիրազում կառուցվել Է Հայ տունը, որտեղ կազմակերպվում են եկեղեցական վարչության եւ համայնքի կրթական, մշակութային աշխատանքները: