Հասարակական

Քանաքեռի ռուսական գնդում ներկայացվեցին հակաահաբեկչական ստորաբաժանման պայմանական գործողությունները

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ(թղթ. Լեւոն Հովսեփյան): Քանաքեռի ռուսական գնդում այսօր կազմակերպվեցին հակաահաբեկչական ստորաբաժանման ցուցադրական գործողությունները պայմանական ահաբեկիչների դեմ, որոնք գրավել էին գնդի հսկիչ անցագրային կետը: Հակաահաբեկչական ստորաբաժանմանը հաջողվեց վնասազերծել պայմանական հակառակորդին: Ցուցադրական գործողություններին ներկա էր ՌԴ ՊՆ մամուլի, ինýորմացիայի կառավարման եւ հասարակայնության հետ կապերի ծառայության պետի տեղակալ, գնդապետ Նիկոլայ Բառանովը: Քանաքեռի ռուսական գնդի շտաբի պետ, փոխգնդապետ Յուրի Արտեմյակինը նշեց, որ արդեն երկու տարի է, ինչ գնդում կազմավորվել է ահաբեկչության դեմ պայքարի այդ ստորաբաժանումը, որում ամբողջությամբ ընդգրկված են ժամկետային զինծառայողներ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում