Հասարակական

ԱԺ նախագահն առաջարկել Է օրենսդրորեն սահմանել «պատգամավորական գործունեության բոյկոտե հասկացությունը

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:«Կարծում եմ, իրավական կարգավորման անհրաժեշտություն կա, թե ինչ ասել Է «բոյկոտե, որքան կարող Է շաունակվել այն: Կան երկրներ, որոնք արդեն կանոնակարգել են այս հարաբերությունները, եւ ես արդեն համապատասխան հանձնարարական եմ տվել Աժ պատաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահին՝ «ԱԺ կանոնակարգե օրենքում փոփոխություններ պատրաստելու համար՝ թե ինչ Է նշանակում պատգամավորական գործունեության բոյկոտե,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Ազգային միաբանությունե եւ «Արդարաությունե խմբակցությունների պատգամավորների բոյկոտին ՝ նաեւ աշնանային նստաշրջանում: ԱԺ նախագահը նկատեց, որ օրենսդրական այդ նախաձեռնությունը հստակ կկանոնակարգի, թե, օրինակ, երբ պատգամավորն ընտրվում Է 4 տարի ժամկետով, կարո՞ղ Է 4 տարի շարունակ բոյկոտել խորհրդարանի գործունեությունը: Կամ բոյկոտի դեպքում ինչպիսի՞ իրավունքներ եւ պարտականություններ ունի պատգամավորը՝ կարո՞ղ Է օգտվել իր իրավունքների մի մասից, իսկ մյուս կողմից ձեռնպահ մնալ պատգամավորի հիմնական առաքելությանն առնչվող պարտավորությունների կատարումից եւ այլն: ԱԺ նախագահն անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների բացակայությունն անհարգելի ճանաչելու մասին հարցին, եւ մանդատից հնարավոր զրկմանը, ասաց, որ պետաիրավական հանձնաժողովի նիստում տրվել Է իրավական գնահատական՝ անհարգելի ճանաչելով նրանց բացակայությունները: «Օրինաց երկրիե դիրքորոշման առումով նա նշեց, որ իր կուսակցությունը միասնական Է կոալիցիոն գործընկերների դիրքորոշման հետ եւ «մենք պահպանելու ենք համարեշխությունն ու քաղաքական որոշումը կայացնելու ենք համատեղե: «Պատգամավորին մանդատից զրկել-չզրկելու հարցը քաղաքական վճիռ Է, որը դրսեւորվում Է կոնկրետ քվերակությամբ: Կոալիցիան վճիռ կկայացնի համապատասխան քննարկումներ անցկացնելուց հետո: Ինքս դեմ եմ հապճեպ որոշումներ կայացնելուն եւ պատգամավորներին մանդատից զրկելուն, բայց միաժամանակ պետք Է հասկանալ, որ այս հարցերին պետք Է տրվի իրավական լուծում: Եթե մարդիկ պետք Է գնան 4 տարի շարունակ խորհրդարանի գործունեությունը բոյկոտելու ճանապարհով, բացառված չԷ, որ կքննարկվի նաեւ որոշ պատգամավորներին մանդատից զրկելու խնդիրը: Սրանք բոլորը պետք Է քննարկվեն եւ լուծվեն կոալիցիան ներկայացնող քաղաքական ուժերի ու նաեւ՝ ընդդիմադիր պատգամավորների հետ համատեղե ԱԺ նախագահը նշեց, որ այս եռօրյա նիստում պատգամավորների բացակայության հարցը չի քննարկվելու:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում