ԱԽԱԼՔԱԼԱՔ« 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ապրիլի 7-ին Ծալկայի շրջանի Ղուշչի
գյուղում տեղի կունենա տեղի Սուրբ Գեւորգ եկեղեցու վերաօծումը ու վերաբացումը:
Ինչպես տեղեկացնում Է Ա-ԻՆüՈ-ն, Սուրբ Գեւորգ եկեղեցին կառուցվել է1866-
1867 թվականներին: Խորհրդային տարիներին` 1930-ականների վերջին« եկեղեցու
վերջին հոգեւորականը արտաքսվել է գյուղից եւ եկեղեցին վերածվել է պահեստի:
2003թ աշնանը մոսկվայաբնակ ղուշչեցի Ստեփան Բարոյանի միջոցներով եկեղեցին
վերանորոգվել եւ կարգի է բերվել:
Ապրիլի 7-ին` Աստվածամոր ավետման տոնին Հայ առաքելական եկեղեցու
Վիրահայոց թեմի առաջնորդ Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի ձեռամբ եւ Սամցխե-
Ջավախքի առաջնորդական փոեխանորդ Բաբկեն աբեղա Սալբիյանի մասնակցությամբ
եկեղեցին կվերաօծվի: Հանդիսավոր միջոցառմանը ներկա կլինեն Թբիլիսիում ՀՀ
դեսպան Գեորգի Խոսրոեւը, Վրաստանի խորհրդարանի պատգամավորներ Վան Բայբուրդյանը
եւ Հայկ Մելտոնյանը, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան հայկական պետական
դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Բայանդուրյանը, Ծալկայի
շրջանային վարչության նախագահ Միխաիլ Չգիտիշվիլին: