Լ. Աբրահամյանը՝ ՀՀ հեծանվասպորտի ýեդերացիայի նոր նախագահ
3 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 17 ԴԵԿՏԵՄԲԵՐԻԴ ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Զավեն Վարդանյան): «Ռուսկոյե ռադիոե եւ «Ալýա-Էլե պրոդյուսերական ýիրմայի նախագահ Լեւոն Աբրահամյանն այսօր Երեւանում կայացած ýեդերացիայի հաշվետու կոնýերանսում ընտրվեց Հայաստանի հեծանվասպորտի ýեդերացիայի նախագահ: ՀՀ հեծանվասպորտի ýեդերացիայի պատասխանատու քարտուղար Աշոտ Կորկոտյանը հաշվետու զեկույցում նշելով ՀՀ Հü-ի վերջին տարվա գործունեության մասին՝ տեղեկացրեց, որ այսօր Հայաստանի հեծանվորդների տարեկան կիլոմետրաժը մոտ 25 000 կմ Է, մինչդեռ միջին միջազգային թիվը 40-45 000 կմ Է: Դա բացատրվում Է այն հանգամանքով, որ Հայաստանի հեծանվորդների մարզական փորձն անհրաժեշտ նորմերից պակաս Է: Բոլոր դեպքերում, այս մարզաձեւի Հայաստանի ներկայացուցիչների համար ավանդական Է դարձել մասնակցությունն Իրանում տեղի ունեցող միջազգային մրցումներին, հեծանվորդներ Արսեն Ղազարյանը, Վազգեն Ղուլիջանյանը, Տիգրան Կորկոտյանը, Սեւաչեր Մարտիրոսյանը, Վիկտոր Ավետիսյանը եւ ուրիշներ մասնակցել են օլիմպիական խաղերին, աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններին, ստաժավորվել Ռուսաստանի եւ üրանսիայի հեծանվակենտրոններում եւ պրոýեսիոնալ ակումբներում, իսկ Տ. Կորկոտյանը այժմ նախապատրաստվում Է üրանսիայում: Ա. Կորկոտյանը տեղեկացրեց, որ Հայաստանի հեծանվասպորտի ýեդերացիան սերտ կապեր Է հաստատել üրանսիայի, Իրանի, Ռուսաստանի եւ այլ երկրների ýեդերացիաների հետ: ýրանսիական բարեգործական կազմակերպությունների հետ անց Է կացնում «Տուր դը Սեւանե ավանդական մարաթոնը Հայաստանի մարզերով, թիավարության ազգային ýեդերացիայի հետ կազմակերպում Է 750 կիլոմետրանոց մարաթոն, Կեփեկյան եղբայրների գավաթը, Սամվել Գեւորգյանի հուշամրցաշարը, ձգտում Է ավելացնել տեղական մրցումների թիվը, բայց մարզաձեւի յուրահատկությունը եւ թանկ լինելը պահանջում են պետական հովանավորում: Կոնýերանսում նշվեց նաեւ, որ արդեն 15 տարի Է գոնե մեկ հեծանիվ պետական միջոցներով չի գնվել, միջազգային մրցումներին մասնակցելու համար մարզիկները մարզիչների եւ մեխանիկների կարիք ունեն, որ պետք Է պահպանել հեծանվասպորտի համակարգը, չլուծարել մարզադպրոցները, ակտիվացնել մանկապատանեկան հեծանվասպորտի զարգացումը, մարզաձեւի բազան: