Հասարակական

Ջաջուռում կսկսի գործել անվանի նկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 9 ՓԵՏՐՎԱՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Հասմիկ Գեւորգյան): Ընթացիկ տարում Ջաջուռում կսկսի գործել ականավոր գեղանկարիչ Մինաս Ավետիսյանի տուն-թանգարանը, որն անցած տարի վերանորոգվել է «Լինսիե հիմնադրամի «Մշակույթե ծրագրի միջոցներով` շուրջ 70 հազար դոլար: Թանգարանի նկարներն ու ցուցանմուշային նյութերը, որոնք 1988 թվականի երկաշարժից հետո պահվում էին Մինասի հարազատների մոտ, շուտով կհանգրվանեն այն տանը, ուր ծնվել եւ «հարազատ հողի արվեստնե է թողել հայկական կերպարվեստի 1960- ակաների նոր վերելքի խորհրդանիշ դարձած մեծ գեղանկարիչը: Մինաս Ավետիսյանը, որը սովորել եւ ավարտել է Երեւանի գեղարվեստաթատերական եւ Լենինգրադի գեղանկարչության, քանդակագործության եւ ճարտարապետության ինստիտուտները, բազմաժանր նկարիչ է: Նրա ինքնատիպ արվեստին բնորոշ է վառ, զուսպ գույների համադրումը, հայրենի բնության առանձնահատուկ գծերի գեղանկարչական խտացումը, կենսահաստատ արտահայտչականությունը: Հանրահայտ են «Տեր-Զորի ճանապարհինե, «Գաղթե, հայրենի հողի գույներն հավերժացնող «Ջաջուռե, «Տարվա եղանակներըե կտավները, ինչպես նաեւ «Հաց են թխումե, «Հանդիպումե, «Հորս դիմանկարըե, «Շեմինե «Կոստան Զարյանի դիմանկարըե, բազմաթիվ նատյուրմորտներ, որմնանկարներ, կոմպոզիցիաներ: Մ.Ավետիսյանը 1956 թ.-ից սկսած մասնակցել է հանրապետական, համամիութենական եւ միջազգային ցուցահանդեսների: Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երեւանում, Վիլնյուսում, Մոսկվայում: Հետմահու արժանացել է ՀՍՍՀ եւ Մ.Սարյանի անվան մրցանակների: 1977-ին Երեւանում բացվել է Մ. Ավետիսյանի արվեստանոց-թանգարանը: Բացի Մ. Ավետիսյանի տուն-թանգարանից, «Մշակույթե ծրագրի շրջանակներում Շիրակի մարզում հիմնանորգման են ենթարկվել նաեւ Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի շենքը, Ավետիք Իսահակյանի եւ Հովհաննես Շիրազի տուն-թանգարանները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում