Հասարակական

Կանադայում վերջին տարիներին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից հիմնված առանձին թեմը հակականոնական է

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Կոնստանտին Ամիրաքյան): Կանադայում վերջին տարիներին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության կողմից հիմնված առանձին թեմը հակականոնական է: Այս մասին ասաց ԵՊՀ-ում ասաց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Նա նշեց, որ 1956թ.-ից Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության եւ Ամենայն Հայոց կաթողիկոսության միջեւ ծագել են տարաձայնություններ, ինչի հետեւանքով Կիլիկիո կաթողիկոսությունը Սյուռքի որոշ գաղթօջախներում հիմնել է առանձին թեմեր: Սակայն Հայ եկեղեցու կանոնակարգի համաձայն, եթե այդ կառույցի վարչական մեկ միավոր (թեմ) գործում է որեւէ տարածաշրջանում ապա երկրորդը չի կարող գործել.«իսկ Կանադայում Մայր Աթոռը շատ տարիներ է, որ ունի այդ վարչական կառույցըե հստակեցրեց Հայրապետը: Նա տեղեկացրեց, որ Ռուսաստանի թեմում առաջացած պառակտումը, որը Կիլիկիո կաթողկոսությանը չի առնչվել, այլ կապված է եղել թեմակալի հետ, արդեն հարթված է: Անդրադառնալով Հայաստանում տիրող իրավիճակին, նա հատկապես նշեց, որ Հայ Առաքելական Սբ եկեղեցուն քույր ճանաչող Հայ ավետարանչական եկեղեցին հոգեւորսական գոծունեություն է ծավալում: «Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք այդ կառույցին, սակայն հակառակ զգուշացումներին նրանք ավելի լայն աղանդավորական գործունեություն են ծավալում. այդ առնչությամբ Հայ առաքելական եկեղեցին առաջիկայում ավելի լայնորեն կանդրադառնա տվյալ խնդրինե,- նշեց կաթողիկոսը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում