Հասարակական

Պաշտոնապես բացվեց «Սեւան-Դիլիջանե թունելը

5 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ (թղթ. Սամվել Սարգսյան): «Սեւան-Դիլիջանե թունելը կարելի է համարել «Լինսիե հիմնադրամի 150 մլն դոլար դրամաշնորհային ծրագրի պսակը, քանի որ այն ամենամեծ նախագիծն էր ոչ միայն ýինանսական եւ շինարարական աշխատանքների տեսակետից, այլեւ տեխնիկապես ամենաբարդը: Եւ ոչ բոլոր շինարարներն ու մասնագետներն էին լավատեսորեն տրամադրված մինչեւ նախագծի իրականացման սկիզբըե,-նշեց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, «Լինսիե հիմնադրամի ծրագրերի կառավարման խորհրդի անդամ Արտաշես Թումանյանը` «Սեւան- Դիլիջանե թունելի պաշտոնական բացման արարողության ժամանակ: Հիշեցնելով, որ թունելի շինարարությունն սկսվել է դեռ խորհրդային ժամանակներում, շուրջ 35 տարի առաջ եւ դադարեցվել ինչ-ինչ տեխնիկական պատճառներով, նա շնորհակալություն հայտնեց շինարարներին, բանվորներին, մասնագետներին` բոլոր նրանց «ում քրտինքի, ներդրած էներգիայի եւ աշխատանքի արդյունքն է թունելըե: Ավտոճանապարհային օբյեկտի բացման արարողությանը ներկա էին նաեւ Ազգային ժողովի պատգամավորներ, պետական կառավարման մարմինների, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներ, մարզպետներ, Գեղարքունիքի եւ Տավուշի մարզի բնակիչներ: Ելույթ ունեցողներն իրենց երախտագիտությունը հայտնեցին ամերիկահայ մեծահարուստ եւ բարերար, Ազգային հերոս Քըրք Քըրքորյանին, ում միջոցներով ýինանսավորվում է «Լինսիե հիմնադրամը, ինչպես նաեւ, ի դեմս ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հանրապետության իշխանություններին, «Սեւան-Դիլիջանիե, ինչպես նաեւ «Լինսիիե ծրագրում ընդգրկված շինարարական աշխատանքներն իրականացնելու հնարավորություն ընձեռելու համար: Գեղարքունիքի մարզպետ Ստեփան Բարսեղյանը, բացի այդ մարզը Տավուշին կապող թունելի շինարարության ավարտը, կարեւորեց Գեղարքունիքը հանրապետության հարավային շրջաններին կապող Սելիմի լեռնանցքի ճանապարհի շինարարության ավարտը: Նրա գնահատմամբ, այդ օբյեկտների շահագործումն իսկական նվեր էր Գեղարքունիքի մարզի համար, ինչը կնպաստի ոչ միայն մարզում տնտեսության, մասնավորապես, զբոսաշրջության, այլեւ ամբողջ հանրապետության տնտեսության զարգացմանը: Մարզը հանրապետության մյուս շրջաններին կապող երկու ուղղություններով էլ նկատվում է փոխադրումների շարժի մեծացում: «Սահմանամերձ գոտում ապրող տավուշցիներս ամեն օր զգում ենք լավ ճանապարհներ ունենալու կարեւորությունըե,-շեշտեց Տավուշի մարզպետ Ա.Ղուլարյանը` համարելով, որ թունելի եւ մարզում շահագործման հանձնված այլ նոր եւ վերականգնված ճանապարհների շնորհիվ ավտոտրանսպորտային փոխադրումների ոլորտում աշխատանքը լիարժեքորեն կարգավորվել է ոչ միայն մարզում, այլեւ հանրապետության հյուսիսային մուտքի հատվածում: Բացման արարողությունից հետո Ա.Թումանյանը լրագրողներին ասաց, որ «Սեւան- Դիլիջանե թունելը գտնվելով հանրապետության հարավը եւ հյուսիսը կապող ճանապարհահատվածի վրա, ունի ռազմավարական նշանակություն տնտեսական, սոցիալական եւ անվտանգության ապահովման տեսանկյունից: Այն ունի նաեւ մարտավարական նշանակություն, քանի որ ընձեռում է ձմռան ամիսներին հաճախ անանցանելի Դիլիջանի ոլորանները շրջանցելու հնարավորություն: «Լինսիե հիմնադրամի «Ճանապարհաշինություն ԾԻԳե պետական հիմնարկի տնօրեն Էդվարդ Բեզոյանի տվյալներով, «Սեւան-Դիլիջանըե հիմնադրամի միջոցներով իրականացված ամենակարեւոր եւ տեխնիկապես ամենաբարդ նախագիծն է` 8 մլն 670 հազար դոլար արժեքով: Երկրորդը` Սելիմի լեռնանցքի 57,7 կմ երկարությամբ ավտոճանապարհն է` 8,9 մլն դոլար արժեքով: Թունելը Երեւան-Սեւան-Դիլիջան-սահման նույնպես վերանորոգված միջպետական ճանապարհը կրճատել է 4,4 կիլոմետրով (շրջանցվում է Դիլիջանի 14 ոլորաններից 8-ը), իսկ անցման ժամանակը մոտ 30 րոպեով: Ըստ Է.Բեզոյանի, թունելի շինարարության առաջին բարդությունը կայանում էր նրանում, որ հորատվող լեռնազանգվածը գտնվում է ջրհագեցած վիճակում, ինչի ազդեցությունը չեզոքացվել է ջրհեռացման աշխատանքների պատշաճ մակարդակով եւ հորատանցքերի արագ բետոնապատման նոր տեխնոլոգիաների կիրառման շնորհիվ: «Հապաղումների դեպքում կարող էին առաջանալ փլվածքներե,-նկատեց նա: Թունելի շինարարության հիմնական ավարտից` 2003թ. հոկտեմբերի 20-ից հետո դրա ժամանակավոր շահագործման ընթացքում լուծվել է օդափոխիչների տեղադրման եւ գործարկման խնդիրը: Այդ ընթացքում կատարաված ուսումնասիրությունների արդյունքում թունելի կառույցների ձեւափոխումներ եւ տեղաշարժեր չեն նկատվել: Նշենք, որ 2257մ երկարություն եւ 67 քմ լայնակի կտրվածք ունեցող թունելի շինարարությունն սկսվել է 1970թ.: Քսան տարվա ընթացքում ընդկատումներով կատարված աշխատանքից հետո կառուցվել էր թունելի 60 տոկոսը: Շինարարությունը «Արփա-Սեւանե ԲԲ ընկերության կողմից վերսկսվեց 2002թ.փետրվարի 4-ին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում