Նշանակվել են նոր փոխնախարարներ

4 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 10 ՆՈՅԵՄԲԵՐԻ. ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի նոյեմբերի 10-ի որոշմամբ, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարի տեղակալ է նշանակվել Լիլիթ Ասատրյանը: Վարչապետի այլ որոշումներով ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ է նշանակվել Տիգրան Պետրոսյանը, ՀՀ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ՝ üիլարետ Բերիկյանը, ՀՀ բնապահպանության նախարարի տեղակալ՝ Հակոբ Մաթիլյանը, ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարի տեղակալ՝ Դավիթ Երիցյանը եւ ՀՀ կրթության եւ գիտության նախարարի տեղակալ՝ Մուշեղ Միքայելյանը: *************** Կենսագրական համառոտ տվյալներ Լիլիթ Ժիրայրի Ասատրյանը ծնվել է 1976 թ., Երեւանում: 1999 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ տնտեսագետի որակավորմամբ: Մինչ նշանակումը եղել է Բալկանյան–Կովկասյան երիտասարդական հասարակական կազմակերպությունների ցանցի ՀՀ կոորդինատորը: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 1 երեխա: Տիգրան Մակարի Պետրոսյանը ծնվել է 1950 թ., Հոկտեմբերյանի շրջանի Բամբակաշատ գյուղում: 1972 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ ագրոնոմիա մասնագիտությամբ, գիտ. ագրոնոմ որակավորմամբ: Մինչ նշանակումը եղել է Արմավիրի մարզային ագրարային պետական տեսչության պետը: «Օրինաց երկիրե կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 5 երեխա: üիլարետ Արսենի Բերիկյանը ծնվել է 1951 թ. Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանի Բավրա գյուղում: 1974թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ կիրառական մաթեմատիկա մասնագիտությամբ, մաթեմատիկոսի որակավորմամբ: 2000-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր՝ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: Հայաստանի Հանրապետական կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա: Հակոբ Աղասու Մաթիլյանը ծնվել է 1959 թ., Արթիկ քաղաքում: 1979 թ. ավարտել է Հայկական գյուղատնտեսական ինստիտուտը՝ հաշվապահական հաշվառումը գյուղատնտեսության մեջ մասնագիտությամբ, գյուղատնտեսության մեջ հաշվապահական հաշվառման գծով տնտեսագետի որակավորմամբ: 2000-2003 թթ. եղել է ՀՀ Ազգային Ժողովի պատգամավոր: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 2 երեխա: Դավիթ Միքայելի Երիցյանը ծնվել է 1952 թ., Աշատարակի շրջանի Ուջան գյուղում: 1979 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ իրավագիտություն մասնագիտությամբ, իրավաբանի որակավորմամբ: 2001-2003թթ. եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր՝ սոցիալական, առողջապահության եւ բնության պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 3 երեխա: Մուշեղ Ավագի Միքայելյանը ծնվել է 1948 թ., Թալինի շրջանի Զովասար գյուղում: 1969 թ. ավարտել է Երեւանի պետական համալսարանը՝ ժուռնալիստիկա մասնագիտությամբ, ժուռնալիստ որակավորմամբ: Մինչ նշանակումը եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Հայ Յեղափոխական Դաշնակցություն կուսակցության անդամ է, ամուսնացած է, ունի 1 երեխա:

Հայերեն

ԱՄՆ-ն, ՀՀ-ն և Ադրբեջանը համատեղ հայտարարություն են արել Խաղաղության գագաթնաժողովի մեկամյա տարեդարձի կապակցությամբ

ՄԱԿ-ում ԱՄՆ-ի մշտական ​​ներկայացուցչի տեղակալ Դան Նեգրեան ասել է, որ ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Ուկրաինայի շուրջ բանակցություններին

Վայոց ձորում տեղի ունեցած սողանքից հետո երթևեկությունը վերականգնվել է

Աբդոլլահին նշանակվել է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ

ՈՒԵՖԱ-ն, ԱՖԿ-ն և ԿՈՆԿԱԿԱՖ-ը բաց նամակում քննադատել են ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոյին

Մոլդովան անօդաչու թռչող սարքի կործանումից հետո հետ է կանչել Ռուսաստանում իր դեսպանին

Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրի քաղաքի տներից մեկում բռնկված հրդեհը՝ կանխելով կրակի տարածումը

Կոլումբիայում տեղի է ունեցել հզոր երկրաշարժ՝ խլելով ավելի քան 20 մարդու կյանք

Ֆիլիպիններում օրեր շարունակ տեղացած հորդառատ անձրևների հետևանքով առնվազն 13 մարդ է զոհվել

Հրշեջները պայքարում են Իսպանիայի արևելքում՝ Կաստելյոնում բռնկված անտառային հրդեհի դեմ