Պաշտոնական

Խորհրդակցություն` նվիրված դպրոցականների 2004թ. ամառային հանգստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 29 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ:ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարար Հովիկ Աբրահամյանի մոտ այսօր, համապատասխան գործադիր կառույցների ներկայացուցիչների եւ մանկապատանեկան առողջարարական ճամբարների պետերի մասնակցությամբ, տեղի է ունեցել խորհրդակցություն` նվիրված դպրոցականների 2004թ. ամառային հանգստի կազմակերպման նախապատրաստական աշխատանքներին: Ի գիտություն է ընդունվել, որ ՀՀ վարչապետի 2004թ. հունիսի 4-ի N 363-Ա որոշմամբ հանրապետական գործադիր եւ տարածքային կառավարման մարմիններին տրված հանձնարարականները կատարված են եւ մանկապատանեկան առողջարարական ճամբարները պատրաստ են ընդունելու 3000 հանգստացող երեխաներին: Քննարկման արդյունքում հանձնարարվեց` ա) ՀՀ առողջապահության նախարարին` ապահովել անհրաժեշտ դեղորայքի մատակարարումը մանկապատանեկան առողջարարական ճամբարներին, ինչպես նաեւ համապատասխան հսկողություն իրականացնել ճամբարներում սանիտարահիգիենիկ նորմերի եւ երեխաների առողջության պահպանման նկատմամբ. բ) ՀՀ Կոտայքի մարզպետին` մարզին հատկացված միջոցների սահմաններում կատարել ճամբարներ տանող ճանապարհների բարեկարգում`ապահովելով երեխաների անվտանգ փոխադրումը. գ) դպրոցականների ամառային հանգստի կազմակերպման միջգերատեսչական հանձնաժողովի քարտուղար Ա. Կարապետյանին` կազմակերպել հանձնաժողովի անդամների պարբերական այցելություններ ճամբարներ եւ համապատասխան տեղեկատվություն ներկայացնել ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների գործունեությունը համակարգող նախարարին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում