ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի
17-ին հրամանագիր է ստորագրել Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման
17-րդ տարեդարձի կապակցությամբ, գիտության, կրթության եւ մշակույթի
բնագավառներում ցուցաբերած աջակցության համար բարերարներ Կաբրիել Ղենբերջիին
եւ Ռալý Յիրիկյանին Մովսես Խորենացու մեդալով պարգեւատրելու մասին: Այս մասին
«Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ նախագահի մամլո գրասենյակից:
* * *
Հանրապետության նախագահի նույն օրվա մեկ այլ հրամանագրով, Հայաստանի
Հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարեդարձի կապակցությամբ, մատաղ
սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած նշանակալի ավանդի համար
Գորիսի հենակետային վարժարանի ուսուցչուհի Անահիտ Վազգենի Մարգարյանը
պարգեւատրվել է Մովսես Խորենացու մեդալով:
* * *
Նախագահ Սերժ Սարգսյանը սեպտեմբերի 17-ին հրամանագիր է ստորագրել նաեւ
Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 17-րդ տարեդարձի
կապակցությամբ, մատաղ սերնդի կրթության եւ դաստիարակության գործում ներդրած
նշանակալի ավանդի համար մի խումբ մանկավարժների Հայաստանի Հանրապետության
վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչում շնորհելու մասին:
ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչման են արժանացել`
Պետրոս Սարգսի Բեդիրյանը- Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր
ճեմարանի պրոýեսոր, բանասիրական գիտությունների դոկտոր,
Գուրգեն Գեւորգի Եսայանը- թոշակառու,
Ռուզաննա Ալիխանի Կիրակոսյանը-Գյումրու «Բալատոնե վարժարանի ուսուցչուհի,
Վարդուհի Հմայակի Հարությունյանը-Արմավիրի թիվ 6 միջնակարգ դպրոցի դասվար,
Նարինե Արամի Հովհաննիսյանը- ՀՀ կրթության եւ գիտության նախարարության
հանրակրթության վարչության պետ,
Ալվարդ Ժորայի Մովսիսյանը- Երեւանի թիվ 146 մանկապարտեզի դաստիարակ: