Պաշտոնական

Քննարկվել են Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի հոբելյանական միջոցառումների կազմակերպման հարցեր

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Այսօր ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել Կարեն Դեմիրճյանի 75-ամյակի նշումը նախապատրաստող հոբելյանական հանձնաժողովի առաջին նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Ինչպես «Արմենպրեսե-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանձնաժողովը քննարկել է ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ «Կարեն Դեմիրճյանե բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից համատեղ կազմված հոբելյանական միջոցառումների վերաբերյալ առաջարկությունները: Ըստ այդմ, նախատեսվում է հոբելյանին նվիրված հանդիսավոր երեկո Երեւանի Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի պետական ակադեմիական թատրոնում, «Կարեն Դեմիրճյանի թանգարանիե հանդիսավոր բացում, «Կաթիլներ մեծ ծովիցե հուշապատումների գրքի 2-րդ հատորի հրատարակություն, հոբելյանական նամականիշերի թողարկում, ýոտոցուցահանդեսի բացում, «Կարեն Դեմիրճյանե փաստավավերագրական ýիլմի նկարահանում: Կկազմակերպվեն նաեւ պետական ու քաղաքական նշանավոր գործչի կյանքին ու գործունեությանը նվիրված բաց դասեր հանրապետության ուսումնական հաստատություններում, հաղորդումներ եւ հոդվածներ զանգվածային լրատվամիջոցներով: Նախատեսված միջոցառումները պատշաճ մակարդակով անցկացնելու նպատակով հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Մարգարյանը որոշակի հանձնարարականներ է տվել: Մասնավորապես, Երեւանի քաղաքապետին հանձնարարվել է մեկ շաբաթվա ընթացքում առաջարկություններ ներկայացնել «Կարեն Դեմիրճյանի թանգարանիե եւ դրա շրջակա տարածքի բարեկարգման վերաբերյալ: Հանձնարարվել է նաեւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության ու կենտրոնական բանկի հետ քննարկել հոբելյանական նամականիշերի թողարկման, Երեւանի քաղաքապետարանի հետ՝ բաց դասերի անցկացման մանրամասները, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ Երեւանի քաղաքապետարանի հետ՝ ýոտոցուցահանդեսի կազմակերպման հետ կապված հարցերը: Հանձնարարվել է նաեւ՝ արված բոլոր առաջարկությունների հիման վրա կազմված հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը՝ միջոցառումների ýինանսական հիմնավորումներով, ներկայացնել հանձնաժողովի հաջորդ նիստի հաստատմանը, որը որոշվել է հրավիրել 2007թ. հունվարի երկրորդ կեսին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում