ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

3 րոպեի ընթերցում

 

Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը ներկայացրել է նոյեմբերի 29-ին ՀՀ մի շարք համայնքներում տեղի ունեցած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների նախնական արդյունքները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Լոռու մարզի Սպիտակ համայնքում նախնական արդյունքներով առաջատարը «Բարոյական արժեքներ» կուսակցությունն է, որը ստացել է 665 ձայն կամ 44,45 տոկոսը։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը երկրորդն է՝ 637 ձայնով կամ 42,58 տոկոսով։ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը հավաքել է 194 ձայն կամ ձայների 12,96 տոկոսը։ 

Շիրակի մարզի Աշոցք համայնքում ՔՊ-ն առաջադրված միակ ուժն էր, նրա օգտին քվեարկել է մասնակիցների 90,10 տոկոսը կամ 2776 մարդ։ ՔՊ-ին դեմ է արտահայտվել մասնակիցների 8,50 տոկոսը կամ 262 մարդ։

Շիրակի մարզի Ամասիա համայնքում ևս ՔՊ-ն առաջատար է։ Իշխող ուժի օգտին քվեարկել է 1742 մարդ կամ մասնակիցների 68,34 տոկոսը։ «Բարոյական արժեքներ» կուսակցության օգտին քվեարկել է 807 մարդ կամ 31,65 տոկոսը։ 

Սյունիքի մարզի Կապան համայնքում առաջատարը «Շանթ» դաշինքն է, որի համայնքապետի թեկնածուն գործող համայնքապետ Գևորգ Փարսյանն է։ Դաշինքի օգտին քվեարկել է մասնակիցների 83,73 տոկոսը կամ 6315 մարդ։ ՔՊ-ն Կապանում ստացել է 1100 ձայն կամ 14,58 տոկոս։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 127  ձայն կամ 1,68 տոկոս։ 

Գեղարքունիքի մարզի Սևան համայնքում առաջատարը «Միասնական համայնք» կուսակցությունն է՝ 839 ձայնով կամ 49,46 տոկոսով։ Երկրորդը «Վստահություն» դաշինքն է՝ 43,92 տոկոս կամ 745 ձայն։ ՔՊ-ն Սևանում ստացել է 112 ձայն կամ 6,60 տոկոս։

Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքում էլ հաղթել է «Գործարար» կուսակցությունը, որի օգտին քվեարկել է 152 ընտրող կամ 57,71 տոկոսը։ ՔՊ-ն ստացել է 126 ձայն կամ 42,28 տոկոսը։  Արմավիրի մարզի Մեծամոր համայնքում հաղթել է ՔՊ-ն, որի օգտին քվեարկել է 12667 մարդ կամ մասնակիցների 84,53 տոկոսը։ ՀՅԴ-ի օգտին քվեարկել է 2313 մարդ կամ 15,43 տոկոսը։

Արագածոտնի մարզի Ապարան համայնքում «Համերաշխություն» դաշինքը, որի կազմում են «Քաղաքացիական պայմանագիր» և «Գործարար» կուսակցությունները, ստացել է 1282 ձայն կամ 97,93 տոկոս։ Դաշինքին դեմ է քվեարկել 24 ընտրող։ 

Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքում էլ առաջադրված միակ ուժը եղել է ՔՊ-ն, որի օգտին քվեարկել է 5632 մարդ կամ 96,86 տոկոսը։ ՔՊ-ին Աշտարակում դեմ է քվեարկել 160 մարդ։ 

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում ՔՊ-ի օգտին քվեարկել է 912 մարդ կամ մասնակիցների 55,91 տոկոսը։ «Ապրելու երկիր» կուսակցությունը ստացել է 673 ձայն կամ 41,26 տոկոս, իսկ «Լուսավոր Հայաստան»-ը՝ 46 ձայն կամ 2,82 տոկոս։ 

Հայերեն

ԿԸՀ-ն հրապարակել է ՏԻՄ ընտրությունների քվեարկության նախնական արդյունքները

Պատրաստվում ենք տնտեսական մի շարք ուղղություններով համագործակցությունը խորացնելու առաջարկներ ներկայացնել ՌԴ-ին. Նիկոլ Փաշինյան

Ռուսական ռազմաբազայի ներկայության կարիքը Հայաստանի Հանրապետությունը չի տեսնում. Փաշինյան

Վարչապետը ներկա է գտնվել Հանրային հեռուստաընկերության հիմնադրման և հայկական հեռուստատեսության 70-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ստացվել է ենթադրյալ իրավախախտումների 11 հաղորդում. ՆԳՆ

Հանրապետությունում օդի ջերմաստիճանը կնվազի. սպասվում են տեղումներ

ՄԻՊ-ն ուղերձ է հղել կին իրավապաշտպանների միջազգային օրվա առթիվ

Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. ՆԳՆ

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ ստացվել է 3 ահազանգ. ՆԳՆ

Տավուշի մարզի Բերդ համայնքում գործարկվելու է էլեկտրաշչակ