Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի

1 րոպեի ընթերցում

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի երկրորդ պարտիան նույնպես ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Ժնև քաղաքում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը, որտեղ գործող չեմպիոն հնդիկ Գուկեշ Դոմմարաջուն մրցում է ուզբեկ Ժավոխիր Սինդարովի հետ:

Երկրորդ տուրում սպիտակ խաղաքարերով էր աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմմարաջուն: Մոտ երկու ժամ ձգված պարտիան ավարտվել է 19-րդ քայլին: Գրոսմայստերները համաձայնել են կիսել միավորը: 

Այժմ երկու շախմատիստներն էլ ունեն 1-ական միավոր:

Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից: Եթե շախմատիստներից մեկը վաստակի 7.5 միավոր, նա կհռչակվի աշխարհի չեմպիոն, և մնացած պարտիաներն այլևս չեն անցկացվի։ Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։

 

Հայերեն English Русский