1 րոպեի ընթերցում
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղի առաջին պարտիան ավարտվել է ոչ-ոքի արդյունքով:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` շվեյցարական Ժնև քաղաքում մեկնարկեց շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը, որտեղ գործող չեմպիոն հնդիկ Գուկեշ Դոմմարաջուն մրցում է ուզբեկ Ժավոխիր Սինդարովի հետ:
Մեկնարկային պարտիայում սպիտակ խաղաքարերով էր Ժավոխիր Սինդարովը: Պարտիան ձգվել է մոտ 5 ժամ ու եզրափակվել 38-րդ քայլին:
Շախմատի աշխարհի չեմպիոնի մրցախաղը բաղկացած է 14 դասական պարտիայից: Եթե շախմատիստներից մեկը վաստակի 7.5 միավոր, նա կհռչակվի աշխարհի չեմպիոն, և մնացած պարտիաներն այլևս չեն անցկացվի։ Եթե 14 պարտիաներից հետո հաշիվը լինի հավասար, չեմպիոնը կորոշվի արագ շախմատի թայ-բրեյքում։