Իդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանության

2 րոպեի ընթերցում

«Բարի գործերի քաղաք» խորագրով Իդրամի տարեկան թիմային միջոցառման շրջանակում աշխատակիցների խաղային ակտիվությունների արդյունքում վաստակած idcoin-ները կփոխարկվեն դրամի և կուղղվեն ընկերության սոցիալական պատասխանատվության վեց առաջնահերթ ուղղություններով ծրագրերի իրականացմանը։ Ուղղություններից առաջինի՝ բնության պահպանության ծրագրի մեկնարկը տրված է։

Իդրամի թիմն այցելեց Կարին գյուղում գործող «Armenia Tree Project» բարեգործական հիմնադրամի Մայքլ և Վիրջինիա Օհանյանների անվան բնապահպանական կրթական կենտրոն, որտեղ աշխատակիցները ծանոթացան հիմնադրամի գործունեությանն ու իրականացրած ծրագրերին։  Իդրամի և Armenia Tree Project-ի համագործակցության արդյունքում Լոռու մարզի Սարատովկա բնակավայրում կտնկվի շուրջ 700 ծառ։

Իդրամի ՄՌԿ ստորաբաժանման ղեկավար Աստղիկ Զիլֆիմյանի խոսքով՝ ընկերության նպատակն էր թիմային խաղը վերածել իրական բարի գործերի։

«Այսօր մենք «Armenia Tree Project»-ի կրթական կենտրոնում ենք՝ ներկայացնելու մեր համագործակցության հերթական նախաձեռնությունը։ Իդրամի և մեր թիմի ներդրման շնորհիվ Սարատովկա բնակավայրում կտնկվի շուրջ 700 ծառ։ IDGroup-ի մակարդակով սա հիմնադրամի հետ առաջին համագործակցությունը չէ, և մեր թիմը ուրախ է իր ներդրումն ունենալ բնապահպանական նման կարևոր նախաձեռնություններում», - ասաց Աստղիկ Զիլֆիմյանը։

IDGroup-ի անդամ հանդիսացող IDBank-ի նախաձեռնությամբ և հիմնադրամի հետ գործակցությամբ վերջերս տեղի ունեցավ բանկի աջակցությամբ հիմնվող՝ Մատենադարանին հարակից կենսաբազմազանության այգու հիմնարկեքի արարողությունը, որի շրջանակում տնկված առաջին ծառը դարձավ Հայաստանում «Armenia Tree Project»-ի կողմից տնկված 10 միլիոներորդ ծառը։

«Բարի գործերի քաղաք» նախաձեռնության շրջանակում Իդրամի թիմը շարունակելու է իր ներդրումն ունենալ նոր սոցիալական ծրագրերի իրականացման գործում։

ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն English Русский

Ավստրալիայի նահանգներից մեկն արգելել է պլանշետների օգտագործումը տարրական դասարաններում

Արմավիր համայնքին կվերադարձվի Բաղրամյան փողոցի 15/6 հասցեում գտնվող հողատարածքը. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է

Իդրամի և Armenia Tree Project-ի համագործակցությունը՝ հանուն բնության պահպանության

Հայկական «Թամզարա»-ն միավորել է աշխարհի տարբեր երկրներում ապրող հայ մանուկներին

Լատվիան կարող է քննարկել Ռուսաստանի հետ սահմանի անցակետերի փակման հարցը. Delfi

Գեղհովիտի Ջոջ կող կիկլոպյան ամրոցը

Սաուդական հարվածներից Եմենում առնվազն 25 մարդ է զոհվել

Չեռնոգորիայի պաշտպանության նախարարը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին

Սի Ծինփինը հայտարարել է Պաղեստինի ժողովրդին աջակցելու մասին

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ կունենա աշխարհահռչակ տենոր Անդրեա Բոչելիի հետ