Հայաստանի կառավարությունը նախատեսում է վարկ ներգրավել սահմանային անցակետերի արդիականացման համար

6 րոպեի ընթերցում

Հայաստանի կառավարությունը սահմանային անցակետերի արդիականացման նպատակով նախատեսում է վարկային միջոցներ ներգրավել Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացում» վարկային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը հավանություն տալու մասին հարցն ընդգրկված է ՀՀ կառավարության նոյեմբերի 19-ի նիստի օրակարգում։

Նշվում է, որ Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև նախատեսվում է ՊԵԿ ահմանային անցակետերի արդիականացման ծրագրի իրականացման նպատակով նոր վարկային համաձայնագրի կնքում:

Ծրագրի հիմնական նպատակն է աջակցություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետությանը սահմանային անցման կետերում առաջադեմ սահմանային վերահսկողության սարքավորումների ձեռքբերման և տեղադրման, առկա ենթակառուցվածքների արդիականացման, ինչպես նաև նոր մաքսային լաբորատորիայի ստեղծման սահմանային և մաքսային կառավարման կարողությունների զարգացման նպատակով ֆինանսավորման հարցում։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 19,600,000 եվրո վարկ և 543,000 եվրո տեխնիկական աջակցության դրամաշնորհ: Վարկը բաղկացած է 2 տրանշներից՝

-       Տրանշ I (սարքավորումներ)՝ 15,600,000 եվրո,

-       Տրանշ II (լաբորատորիա)՝ 4,000,000 եվրո (որը նախնական է և սահմանվելու է իրագործելիության ուսումնասիրության (Feasibility Study) արդյունքում):

Ծրագիրը բաղկացած է հետևյալ հիմնական բաղադրիչներից.

1․ Կապիտալ ծախսեր (սահմանային անցման կետերում), որի շրջանակներում նախատեսվում է սահմանային անցման կետերի համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարում, դրանց տեղադրում, ինչպես նաև հարակից և անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացում։

2․Կապիտալ ծախսեր (մաքսային լաբորատորիա), որի շրջանակներում նախատեսվում է մաքսային լաբորատորիայի համար անհրաժեշտ սարքավորումների մատակարարում, դրանց տեղադրում, ինչպես նաև հարակից և անհրաժեշտ այլ աշխատանքների իրականացում։

3. Տեխնիկական համագործակցություն, որի շրջանակում նախատեսվում են հետևյալ ուղղությունները՝

Գնումների գործընթացի նախնական աջակցության տրամադրում, Ծրագրի իրականացման աջակցության տրամադրում, Թվային փորձագետի ներգրավում, Մաքսային ընթացակարգերի բիզնես գործընթացների վերաձևավորում։

Տեխնիկական համագործակցության նշված միջոցները նախատեսված են Ծրագրի արդյունավետ նախապատրաստման, կառավարման և իրականացմանն աջակցելու, ինչպես նաև մաքսային ընթացակարգերի թվայնացման և կատարելագործման ուղղությամբ մասնագիտական աջակցություն ապահովելու համար։

Ծրագրի շրջանակներում նախատեսվում է իրականացնել նաև 2025 թվականի հոկտեմբերին կազմված Ծրագրի իրագործելիության գնահատման պատշաճ ուսումնասիրության հաշվետվությամբ սահմանված՝ կլիմայական դիմակայունության և էլեկտրական շարժունակության ապահովման միջոցառումներ, մասնավորապես՝

·  Ջրահեռացում․ սահմանային անցման կետերում ջրահեռացման և հեղեղումներից պաշտպանության համապատասխան լուծումների նախատեսում։

·  Երկաթուղային ենթակառուցվածքներ․ երկաթուղային ենթակառուցվածքների և մոնիթորինգի սարքավորումների հնարավոր ռիսկերի բացահայտում և դրանց նվազեցման միջոցառումների իրականացում։

·  Էլեկտրական տրանսպորտ․ լիցքավորման կայանների տեղադրման ժամանակ գերտաքացման և ջրային վնասների ռիսկերի նվազեցման համապատասխան միջոցառումների կիրառում։

·  Մաքսային սարքավորումներ․ շարժական և ձեռքի սարքավորումների պատշաճ և պաշտպանված պահեստավորման ապահովում։

Ծրագիրը նախատեսվում է ավարտել՝ Տրանշ 1-ի մասով՝ Տրանշ 1-ի ուժի մեջ մտնելու ամսաթվից երեք տարվա ընթացքում, Տրանշ 2-ի մասով՝ Տրանշ 2-ի պարտավորության ստանձնման ամսաթվից երեք տարվա ընթացքում։

Ընդհանուր առմամբ, ծրագրի իրականացումը հնարավորություն կընձեռի Հայաստանի Հանրապետությանը ունենալ ժամանակակից և արդյունավետ սահմանային ու մաքսային ենթակառուցվածքներ, բարելավել սահմանային վերահսկողության կարողությունները, արդիականացնել մաքսային ծառայությունների տեխնիկական հագեցվածությունը և բարձրացնել մաքսային գործընթացների արդյունավետության մակարդակը։ Ծրագիրը թույլ կտա սահմանային անցման կետերում ունենալ ժամանակակից մաքսային հսկողության սարքավորումներ, այդ թվում՝ ռենտգեն սարքավորումներ, մաքսային հսկողության ձեռքի սարքավորումներ, ժամանակակից կշեռքներ, ինչպես նաև մաքսային հսկողության այլ նորարարական տեխնիկական միջոցներ։

Վերը նշված ծրագրի իրականացումը պայմանավորված է նաև հարկային և մաքսային վարչարարության արդյունավետության բարձրացման և ենթակառուցվածքների զարգացման անհրաժեշտությամբ, որը բխում է Կառավարության 2021-2026թթ. ծրագրի հավելվածի 6․9 կետի դրույթներից։ Մասնավորապես՝ վերը նշված ծրագրի  հավելվածի 6.9 կետի 5-րդ պարբերության համաձայն՝ մաքսային վարչարարության կատարելագործման ռազմավարությունն ուղղված է լինելու էլեկտրոնային համակարգերի և ենթակառուցվածքների արդիականացմամբ առավել արդյունավետ համակարգ ունենալուն:

Հաշվի առնելով վերոգրյալը՝ նպատակահարամար ենք գտնում Հայաստանի Հանրապետության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև «Պետական եկամուտների կոմիտեի սահմանային անցակետերի արդիականացում» վարկային համաձայնագրի կնքումը։

Հայերեն English

Արաբական կոալիցիան հաղորդել է Էր Ռիադի վրա հութիների արձակած թևավոր հրթիռի կալանման մասին

Հայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետները

Ֆասթ Բանկն առաջարկում է արագ, առանց միջնորդավճարի ԱՄՆ դոլարով փոխանցումներ

Կառավարությունը 1 տարով կերկարաձգի Ղարաբաղից տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության կարգավիճակի գործողության ժամկետը

Թուրքմենստանը և Պակիստանը պայմանավորվել են ընդլայնել փոխգործակցությունն էներգետիկայի ոլորտում

Հայաստանի կառավարությունը նախատեսում է վարկ ներգրավել սահմանային անցակետերի արդիականացման համար

Հայաստանն ու Օմանը դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց փոխադարձաբար կազատեն վիզայի պահանջից

Գյումրիի գլխավոր տոնածառի և քաղաքի տոնական ձևավորման համար կհատկացվի 37 մլն 350 հազար դրամ

Կանադան լրացուցիչ 31,5 միլիոն դոլար է հատկացրել Ուկրաինային զենքի մատակարարումների համար

ԱՄՆ-ն խոստովանել է Իրանի դեմ պատերազմում ժամկետանց զինամթերքի օգտագործումը