Մահացել է մեքսիկական «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Ֆելիքս Գալյարդոն

1 րոպեի ընթերցում

Մեքսիկայի Գվադալախարա քաղաքի հիվանդանոցներից մեկում 80 տարեկանում մահացել է «Գվադալահարա» թմրակարտելի հիմնադիր Միգել Անխել Ֆելիքս Գալյարդոն, որը հայտնի էր «Բոսսերի բոսս» մականունով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Reuters գործակալությունը հայտնում է, որ Գալյարդոն մահացել է բազմաօրգանային անբավարարության հետևանքով։ Նա բանտից հիվանդանոց էր տեղափոխվել երկու օր առաջ։

Գալյարդոն ձերբակալվել էր 1989 թվականին։ Նա դատապարտվել էր 40 տարվա ազատազրկման՝ թմրանյութերի և զենքի հետ կապված հանցագործությունների համար։ 2017 թվականին նրան ևս 37 տարվա ազատազրկման էին դատապարտել ԱՄՆ թմրամիջոցների դեմ պայքարի վարչության գործակալ Էնրիկե «Կիկի» Կամարենայի և մեքսիկացի օդաչու Ալֆրեդո Սավալայի առևանգման ու սպանության գործով։ Գալյարդոն հերքում էր իր պատասխանատվությունը։

Հայերեն Русский