Ռոբերտ Փաթինսոնը կմարմնավորի Ջեյմս Բոնդին

1 րոպեի ընթերցում

Բրիտանացի դերասան Ռոբերտ Փաթինսոնը պաշտոնապես ընտրվել է Ջեյմս Բոնդի դերի համար՝ փոխարինելով Դենիել Քրեյգին։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ դերասանի ընտրության մասին նոյեմբերի 16-ին հայտարարվել է «007»-ի պաշտոնական ինստագրամյան էջում։

Փաթինսոնը կնկարահանվի Բոնդի մասին 26-րդ ֆիլմում, որի ռեժիսորը Դենի Վիլնյովն է, իսկ սցենարի հեղինակը՝ Սթիվեն Նայթը։ Ֆիլմի պրոդյուսերներն են Էմի Փասքալը և Դեյվիդ Հեյմանը։

40-ամյա դերասանը հայտնի է «Մթնշաղ», «Բեթմեն», «Լավ ժամանակներ» և «Փարոսը» ֆիլմերով։ Նրա նախորդը՝ Դենիել Քրեյգը, Ջեյմս Բոնդին վերջին անգամ մարմնավորել է 2021 թվականին թողարկված «Մահանալու ժամանակը չէ» ֆիլմում։

 

Հայերեն Русский