3 րոպեի ընթերցում
Հայաստանի խոշոր կառուցապատողներից «Կապիտալ բիլդ» առաջատար ընկերությունը անշարժ գույքի և կառուցապատման ոլորտի TOON EXPO • Invest 2026 Vol. 2 ցուցահանդեսին ներկայացել է է 144 քմ մակերեսով ընդարձակ, լուսավոր և հարմարավետ տաղավարով։ Այստեղ առանձնացված են լաունջ, հանդիպում-քննարկումների և հյուրասիրության գոտիներ, ներկայացված են նաև ընկերության նախագծերի ճարտարապետական մակետները:
«Կապիտալ Բիլդի» տաղավարը ձևավորվել է ընկերության գրասենյակի կոնցեպտով, նույն ջերմությամբ ու հարմարավետությամբ. իրենց գրասենյակն են տեղափոխել TOON EXPO՝ այցելուներին հնարավորություն տալով զգալ ինչպես տանը, ծանոթանալ նախագծերին, ստանալ մասնագիտական խորհրդատվություն և կայացնել բնակարանի ձեռքբերման վերաբերյալ կարևոր որոշումը։
TOON EXPO-ի ընթացքում այցելուները հնարավորություն կունենան ծանոթանալու «Կապիտալ Բիլդ» ընկերության մոտեցումներին, ինչպես նաև նախագծերում կիրառվող ժամանակակից ինժեներական տեխնոլոգիաներին և նորարարական լուծումներին, որոնք կիրառվում են բարձր սեյսմակայունություն ապահովելու, որակյալ, ապահով և բարեկեցիկ միջավայրի ստեղծելու նպատակով։
«Կապիտալ Բիլդ»-ը գործունեության շուրջ մեկ տասնամյակի ընթացքում ձևավորել է իր ուրույն տեղը կառուցապատման ոլորտում, որն ընկերության հիմնադիր Վահան Ավագյանի տեսլականի, բիզնեսի զարգացման ռազմավարական մոտեցումների և պրոֆեսիոնալ թիմի հետևողական աշխատանքի արդյունքն է։
«Մեր զարգացման ռազմավարությունը հիմնված է նախագծերի բազմազանության վրա։ Տարբեր ձևաչափերի և մասշտաբների նախագծերը մեզ թույլ են տալիս աշխատել շուկայի տարբեր հատվածներում, բաշխել ռիսկերն ու ավելի ճկուն արձագանքել պահանջարկի փոփոխություններին։ Միաժամանակ յուրաքանչյուր նախագիծ պետք է ունենա հստակ հիմնավորում՝ ինչ կարիք է բավարարում, ինչ արժեք է ստեղծում բնակչի համար և ինչպես է նպաստում տվյալ միջավայրի զարգացմանը։ Այս մոտեցմամբ ենք զարգացնում «Կապիտալ Բիլդ»-ը՝ որպես ունիվերսալ կառուցապատող»,-նշում է ընկերության հիմնադիր Վահան Ավագյանը։
«Կապիտալ Բիլդ» ընկերությունը հիմնադրվել է 2018 թվականին։ Ընկերությունը գործունեություն է ծավալում բնակելի և հասարակական նշանակության նախագծերի կառուցապատման ու շինարարության ոլորտներում։ Ընկերության իրականացրած նախագծերի թվում են Երևանի Կոմիտաս 19/1, Արամ Խաչատրյան 3, Կոմիտաս 59, Դավթաշեն 61, Դավթաշեն 11/2 և «Ծաղկաձոր 2-10» բնակելի շենքերը, որոնց բոլոր բնակարաններն արդեն վաճառված են։ Ընթացիկ նախագծերից են White Sky Residence-ը, լյուքս դասի Malibu Park և պրեմիում դասի Arshakunyac Residence բնակելի համալիրները, Blue Sky Residence-ը, Avenue 22-ը, Bestland թաունհաուսները, իսկ Երևանից դուրս՝ «Ծաղկաձոր 6»-ը։