IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

3 րոպեի ընթերցում

IDBank-ը մասնակցել է տարածաշրջանի խոշորագույն անշարժ գույքի և ներդրումային ցուցահանդեսներից մեկին՝ «Toon Expo. Invest 2026 Vol. 2»-ին։ Միջոցառման շրջանակում Բանկն այցելուներին է ներկայացրել ինչպես անշարժ գույքի ձեռքբերմանն ու ֆինանսավորմանն ուղղված լուծումներ, այնպես էլ Rate.am-ի հետ համատեղ ստեղծված Rate.Trading թվային հարթակը, որը փոխում է խոշոր ծավալի արտարժույթի փոխանակման պատկերացումները։

Rate.am-ի տնօրեն Գևորգ Մամիկոնյանի խոսքով՝ Toon Expo-ին Rate.Trading-ի մասնակցության հիմնական նպատակն է այցելուներին ներկայացնել, թե ինչպես ժամանակակից թվային գործիքների միջոցով առավել արդյունավետ իրականացնել արտարժութային գործարքները, նվազեցնել փոխարժեքային ռիսկերը և կառավարել ֆինանսական ծախսերը:

«Անշարժ գույքի ձեռքբերման հետ կապված խոշոր գործարքներում փոխարժեքի նույնիսկ փոքր տատանումը կարող է հանգեցնել զգալի ֆինանսական կորստի։  Rate.Trading-ը հնարավորություն է տալիս առավել արդյունավետ կառավարել այդ ռիսկը՝ խոշոր գումարների փոխանակման գործընթացն իրականացնելով ամբողջությամբ առցանց։ Toon Expo-ի այցելուները հնարավորություն ունեն տեղում ծանոթանալու հարթակի գործառույթներին, փորձարկելու թվային գործիքներն ու հասկանալու, թե ինչպես կարելի է արտարժույթի փոխանակումը դարձնել ավելի արդյունավետ և վերահսկելի», - ասաց Գևորգ Մամիկոնյանը։

Rate.Trading հարթակի հիմնական առավելությունները․

·         Նախընտրելի  փոխարժեք առաջարկելու հնարավորություն. հարթակը թույլ է տալիս ներկայացնել արտարժույթի գնման կամ վաճառքի ձեր նախընտրած փոխարժեքով հայտը, որը IDBank-ի հաստատումից հետո կատարվում է անմիջապես:

·         Ժամանակի խնայողություն և հարմարավետություն. խոշոր գումարներ փոխանակելու համար այլևս անհրաժեշտ չէ այցելել բանկի մասնաճյուղեր. գործարքներն իրականացվում են ամբողջությամբ առցանց:

·         Փոխարժեքային ռիսկերի արդյունավետ կառավարում. հատկապես անշարժ գույքի ձեռքբերման խոշոր գործարքներում հարթակն օգնում է կառավարել փոխարժեքի տատանումներով պայմանավորված ֆինանսական ռիսկերը։

·         Հասանելիություն և ապահովություն. Rate.Trading-ը հասանելի է Idram&IDBank հավելվածից կամ rate.am կայքից, իսկ առևտրային հաշիվները բացվում և սպասարկվում են IDBank-ի կողմից։

 

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

Հայերեն Русский

Տեղի է ունեցել Սահմանադրական բարեփոխումների խորհրդի հերթական նիստը

IDBank-ը Toon Expo.Invest 2026-ում ներկայացրել է Rate.Trading թվային հարթակը

Հայաստանի տարածքից սիգի ձկնկիթի արտահանման ժամանակավոր արգելք է սահմանվել

Գևորգ Պապոյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի հայաստանյան մշտական առաքելության տնօրենին

ՀԷՑ-ում տեղի է ունեցել ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն

Ամանորին ընդառաջ Հայաստանն ու Վրաստանը քննարկել են սննդամթերքի անվտանգության վերահսկողության խստացումը

«COP17-ի կապն ամենաբացառիկներից մեկն էր, որ երբևէ ունեցել ենք». Team-ի ծառայությունների որակը բարձր է գնահատվել ՄԱԿ-ի ներկայացուցչի կողմից

Նիկոլ Փաշինյանն իռլանդացի փորձագետների հետ քննարկել է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացը

ՀՀ գլխավոր դատախազը մեկնել է Արգենտինա՝ մասնակցելու Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստին

Վարչապետը կմեկնի Կամբոջա մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին