1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 11-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 360.48 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.05 դրամով և կազմել 401.5 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը նվազել է 0.001 դրամով և կազմել 4.3569 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 3.97 դրամով և կազմել 480.09 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինը նվազել է 759 դրամով և կազմել 46949 դրամ: