Ի՞նչ են գնում զեղչերի ընթացքում. Wildberries-ը ներկայացրել է սպառողական միտումները

3 րոպեի ընթերցում

Wildberries-ը վերլուծել է գնորդների ակտիվությունը խոշոր զեղչային արշավների ընթացքում՝ պարզելու, թե ապրանքային որ կատեգորիաներում է պահանջարկն առավել զգալի աճել։

Ընկերության տվյալներով՝ 2026 թվականի ուսումնասիրված ժամանակահատվածում զեղչված ապրանքներ ներառող պատվերների միջին մասնաբաժինը կազմել է 61,3%՝ իսկ նախորդող տարվա ընթացքում՝ 48,2%: Միաժամանակ շարունակվում է հարթակի տեսականու ընդլայնումը․ այսօր Wildberries-ում ներկայացված է ավելի քան 700 միլիոն ապրանք՝ գրեթե յոթ անգամ ավելի, քան մեկ տարի առաջ։

Զեղչերի շրջանում գնորդների վարքագծի ուշագրավ միտումներից է տոներին նախապես պատրաստվելը։ Այսպես՝ 2025 թվականի աշնանային զեղչերի ընթացքում տոնական պարագաների վաճառքն աճել է 137%-ով։ Այս միտումը հատկապես ընդգծվել է «Սև ուրբաթի» օրերին, երբ նույն կատեգորիայի վաճառքի աճը հասել է 171%-ի։

Ավանդաբար պահանջված հագուստի, կոշիկի, գեղեցկության ապրանքների և էլեկտրոնիկայի հետ մեկտեղ՝ գնորդներն ակտիվորեն ձեռք են բերել կենցաղային տեխնիկա, համակարգիչներ և առօրյա անհրաժեշտության ապրանքներ։ Աշնանային զեղչային արշավների ընթացքում նոթբուքերի և համակարգիչների վաճառքն աճել է 63%-ով, իսկ հեռուստացույցների և ձայնային տեխնիկայի վաճառքը՝ 53%-ով։

Աճ է արձանագրվել նաև այլ կատեգորիաներում։ Խաղալիքների և տան դեկորի պարագաների վաճառքն ավելացել է 25%-ով, ձեռագործ աշխատանքների համար նախատեսված պարագաներինը՝ 22%-ով, իսկ սննդամթերքինը՝ 16%-ով։ Այս տվյալները ցույց են տալիս, որ զեղչերի ընթացքում գնորդների հետաքրքրությունն ընդգրկում է ապրանքների լայն շրջանակ՝ առօրյա անհրաժեշտության գնումներից մինչև թանկարժեք էլեկտրոնիկա և տան կահավորման պարագաներ։

Վերլուծությունը բացահայտել է նաև, թե օրվա որ ժամերին են գնորդներն առավել ակտիվ։ Վաճառքի բարձր սեզոնին ամենաշատ պատվերները ձևակերպվել են ուշ երեկոյան ժամերին։ Գնորդների ակտիվության գագաթնակետը հիմնականում գրանցվել է 18։00-ից հետո։

Այսպիսով՝ զեղչերը գնորդների համար հնարավորություն են միաժամանակ հոգալու առօրյա կարիքները, կատարելու նախապես ծրագրված խոշոր գնումներն ու պատրաստվելու տոներին։ Ձեռնարկատերերի համար էլ դրանք լրացուցիչ հնարավորություն են՝ իրենց ապրանքները ներկայացնելու ավելի լայն լսարանի և վաճառքներն ավելացնելու գնորդների բարձր ակտիվության շրջանում։

Հայերեն

Ռեստորանների և սրճարանների համար առաջարկվում է պարտադիր դարձնել երաժշտության համար հեղինակային վարձատրության պայմանագիրը

Բրիտանական բանակի պարկապզուկահարը՝ Երևանի կենտրոնում

Բուլղարիայում 86 մեքենա է բախվել. զոհվել է 11 մարդ

Ի՞նչ են գնում զեղչերի ընթացքում. Wildberries-ը ներկայացրել է սպառողական միտումները

Հայաստանը ՀԱՊԿ-ից և ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտ չի ներկայացրել. Լավրով

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում արձանագրված մահվան դեպքի առնչությամբ ՄԻՊ-ը նախաձեռնել է ուսումնասիրություն

Զբոսաշրջային այց, որը դարձավ շահագործում. ինչպես են մարդիկ հայտնվում թրաֆիքինգի ծուղակում

Սպիտակ տունը շարունակում է մնալ առանց մամուլի քարտուղարի. UFC-ի ղեկավարը մերժել է Թրամփի առաջարկը

35-ամյակին՝ 35% զեղչ IDBank-ի նշված քարտերի համար

Team-ի արդեն 500-րդ աշխատակիցն է արժանացել արտերկրյա ճամփորդության. գլխավոր մրցանակակիրն ավտոմեքենա է ստացել