Մելանյա Թրամփը Սպիտակ տանը հանդիպել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ

3 րոպեի ընթերցում

ԱՄՆ առաջին տիկին Մելանյա Թրամփը Վաշինգտոնում ընդունել է Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչներին՝ առաջնագծում գտնվող Խերսոնի մարզի Օլեշկի բնակավայրում իր կողմից հաստատված հրադադարի ժամկետի ավարտից հետո։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է PSB News-ը։

Ռուսական կողմից հանդիպմանը մասնակցել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը, որը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ առաջին տիկնոջը 6-օրյա հրադադարի գործում իր նշանակալի հումանիտար դերակատարման համար։ Նա Մելանյա Թրամփին է փոխանցել անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի շնորհակալությունը։

Միջոցառմանն ուկրաինական կողմից մասնակցել են նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Դավիդ Արախամիան և Ուկրաինայի մարդու իրավունքների հարցերով հանձնակատար Դմիտրի Լյուբինեցը։

Արախամիան ԱՄՆ առաջին տիկնոջն ասել է, որ նա «հիանալի աշխատանք» է կատարել, և հորդորել է շարունակել աջակցել ուկրաինացի ժողովրդին, որը ստիպված է եղել ավելի քան չորս տարի դիմակայել պատերազմին։

«Անկասկած, մենք կցանկանայինք խնդրել Ձեզ շարունակել այս աշխատանքը, նոր առաքելություններ ստանձնել և հնարավորինս նպաստել լարվածության թուլացմանը», - ասել է Արախամիան։

2025 թվականից Մելանյա Թրամփը համագործակցում է երկու երկրների հետ՝ պատերազմի պատճառով բաժանված ընտանիքներին վերամիավորելու նպատակով։ Մինչ այժմ նրա ջանքերի շնորհիվ շուրջ երեք տասնյակ երեխաներ վերադարձել են իրենց հարազատների մոտ։

Նոյեմբերի 5-ին ԱՄՆ առաջին տիկինը հույս է հայտնել, որ Օլեշկիում հաստատված հրադադարը կդառնա ավելի երկարատև և կտարածվի ավելի մեծ տարածքների վրա։

«Թող Օլեշկին դառնա այն համեստ կայծը, որը կվերածվի խաղաղության հարատև բոցի», - ասել է նա։

Ըստ Reuters գործակալության՝ Մելանյա Թրամփը Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո նաև Դմիտրի Լյուբինեցից ընդունել է նախագահ Վոլոդիմիր Զելենսկու կողմից իրեն շնորհված «Իշխանուհի Օլգայի» առաջին աստիճանի շքանշանը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ինքը նույնպես հանդիպել է ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևի հետ, սակայն Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպում չի եղել։

Հայերեն Русский

Հայաստանն ու Միացյալ Թագավորությունը ստորագրել են պաշտպանության ոլորտում համագործակցության 2026-2027 թվականների ծրագիրը

Հայաստան-սփյուռք հարաբերությունները պետք է հիմնվեն փոխադարձ վստահության և գործնական համագործակցության վրա. Զարեհ Սինանյան

ՀՀ սեփականության իրավունքը կգրանցվի Վեդիում գտնվող՝ շուրջ 98 միլիոն դրամ արժեքով հողատարածքի և շինության նկատմամբ

Ֆրանսիայի վարչապետն արհմիությունների հետ հանդիպում կանցկացնի 575 000 մարդու մասնակցությամբ բողոքի ցույցերից հետո

Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի նախագահը տեսազանգի ձևաչափով զրուցել է ՖԻԲԱ Եվրոպայի նախագահի հետ

Իրանի և ԱՄԷ-ի արտգործնախարարները քննարկել են տարածաշրջանային զարգացումները

Կինոարտադրության ոլորտում ներդրումների մասնակի վերադարձը կազմել է 100 մլն դրամ․ ԿԳՄՍ նախարար

Քուշները հայտնել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների շուրջ Բրյուսելում արդյունավետ բանակցությունների մասին

Փաշինյանը համոզված է, որ Հայաստանն ու Թուրքիան առաջիկայում դիվանագիտական հարաբերություններ կհաստատեն

Շուրջ 30 տարվա ընդմիջումից հետո վերսկսվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում Հայաստանի հուշարձանների ընդգրկումը