1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ նոյեմբերի 5-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.28 դրամով և կազմել 360.4 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 0.37 դրամով և կազմել 404.66 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0187 դրամով և կազմել 4.4134 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 0.28 դրամով և կազմել 485.13 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 1208 դրամով և կազմել 46787 դրամ: Արծաթի գինն աճել է 35.02 դրամով և կազմել 602.41 դրամ: