1 րոպեի ընթերցում
Հայաստանի հրաձգության հավաքականի ներկայացուցիչները սկսում են պայքարը աշխարհի վարկանիշային առաջնությունում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիայի մամուլի ծառայությունը:
Կատարի մայրաքաղաք Դոհայում նոյեմբերի 1-14-անցկացվում է հրաձգության մեծահասակների աշխարհի առաջնությունը։
Օլիմպիական վարկանիշային այս առաջնության ընթացքում կխաղարկվի 36 ուղեգիր՝ յուրաքանչյուր մրցաձևում 3-ական։
Հայաստանի հավաքականը Կատար է մեկնել 3 մարզիկով՝ հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանի գլխավորությամբ։ Հայաստանի հավաքականի կազմում են՝ Էլմիրա Կարապետյանը, Գևորգ Մելքոնյանն ու Արտյոմ Գրիգորյանը: