Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

5 րոպեի ընթերցում

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

ՀՀ ԱԺ

Ժամը 10։00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի բացումը: Օրակարգ՝ 1. «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի քննարկում. - օրենքի նախագծի մշակման սկզբունքները և նախագծի հիմքում դրված հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները (գնաճի սցենարը, բյուջեի դեֆիցիտը և նրա ծածկույթը, արտաքին և ներքին պարտքը), - եկամուտների ձևավորում (հարկային և մաքսային քաղաքականությունը), - բյուջեի ծախսերի կառուցվածքը և ծախսային քաղաքականությունը (սոցիալական հարցերի լուծումը բյուջեում և դոտացիաներ համայնքներին), - բյուջեի կատարման համար անհրաժեշտ օրենսդրական ապահովումը.

2. «Հայաստանի Հանրապետության 2027թ պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ ֆինանսների նախարարություն.

3. «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ Կենտրոնական բանկի եզրակացության քննարկում

4. Կենտրոնական բանկի 2027թ. վարչական ծախսերի և կապիտալ ներդրումների նախագծի քննարկում:

5. «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ Հաշվեքննիչ պալատ։

Տեղեկացնենք, որ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստի բացմանը կարող են ներկա լինել միայն Ազգային ժողովում հավատարմագրված օպերատորները եւ լուսանկարիչները:

Ժամը 15։00-ին Ազգային ժողովի 334 դահլիճում կկայանա Ազգային ժողովի աշխատանքի և բարեկեցության հարցերի ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստ:

Օրակարգ՝ «Հայաստանի Հանրապետության 2027թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագծում նախատեսված եկամուտներ և ծախսեր՝ աշխատանք, սոցիալական ապահովություն, նպաստներ և թոշակներ:

ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցները տեղի կունենան նոյեմբերի 2-ին ԱԺ 314 դահլիճում` հետևյալ ժամանակացույցով

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցություն - 11:00-11:20, ՀՀ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցություն - 11:20-11:40, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցություն – 11։40-12։00։

Պետական կառույցներ

Կուսակցություններ, ՀԿ-ներ, միջազգային կազմ-ներ

Ժամը 18։30-ին «Ֆլորենս» ռեստորանում (Բարբյուսի փողոց, 64/2) «Բուժաշխատողի շահերի պաշտպան» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու կազմակերպության բացման հանդիսավոր միջոցառմանը։ Միջոցառման նպատակն է ներկայացնել կազմակերպության առաքելությունը, գործունեության հիմնական ուղղություններն ու նախաձեռնությունները, ինչպես նաև քննարկել բժշկական ոլորտում առկա իրավական խնդիրները, դրանց լուծման հնարավոր ուղիները և բուժաշխատողների իրավունքների ու շահերի պաշտպանությանն ուղղված քայլերը։ Խնդրում ենք հնարավորության դեպքում հաստատել Ձեր ներկայացուցչի մասնակցությունը՝ պատասխան նամակով։ «Բուժաշխատողի շահերի պաշտպան» ՀԿ, 055 115655:

Մշակույթ

Ժամը 12։00-ին Հայաստանի պետական ֆիլհարմոնիայում (ՀՊՖ, Աբովյան 2, 2-րդ հարկ, աջ ճեմասրահ) ՀՊՖ-ն մամուլի ասուլիսով կներկայացնի Ֆլեյտայի երեւանյան միջազգային 3-րդ փառատոնը, որն այս տարի մեկնարկում է ավելի մեծ մասշտաբով՝ հյուրընկալելով ավելի մեծ անուններ։ Բանախոսներ՝ ՀՀ վաստակավոր արտիստ, թավջութակահար, դիրիժոր Նարեկ Հախնազարյան, փառատոնի հիմնադիր և գեղ.ղեկավար Վարդան Վիրաբյան, ՀՊՖ գլխավոր պրոդյուսեր Արմեն Մանասյան, փառատոնի համակազմակերպիչ, ֆլեյտահար Նարեկ Ավագյան, ֆլեյտահար, «Պատանի երաժիշտների եւրատեսիլ 2026» մրցույթի երրորդ մրցանակակիր Էլեն Վիրաբյան: Փառատոնը կկայանա նոյեմբերի 1-7-ը։ ՀՊՖ, հանրային կապերի պատասխանատու Լուսինե Մնացականյան, +374 10 569554, +374 93 690972:

Ժամը 17։00-ին Թեքեյան կենտրոնի դահլիճում (Խանջյան 50, 2-րդ հարկ) Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը կանցկացնի «Վահան Թեքեյան» ամենամյա միջազգային մրցանակաբաշխության եզրափակիչ արարողությունը։ Մրցանակաբաշխության 32-րդ արարողությանը ներկա կլինեն ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Սաֆրաստյանը և Հայաստանի մշակույթի վաստակավոր գործիչ Արմեն Ամիրյանը։ Կցուցադրվի «Շուշի. անհերքելի փաստեր» վավերագրական ֆիլմի չորրորդ մասը։ 055 63 06 37: 

Սպորտ

Ժամը 14։00-ին «Ուրարտու» ՖԱ-ում «Նաիրի» մանկապատանեկան մարզադպրոցի և «Գլոբալ Պրոեկտ» ՍՊԸ-ի միջև կստորագրվի պայմանագիր՝ մարզադաշտի նախագծման վերաբերյալ։ Միջոցառման ավարտին լրատվամիջոցների ներկայացուցիչներին հնարավորություն կտրվի տալ հարցեր մարզադաշտի նախագծման և կառուցման վերաբերյալ:

Հայերեն

Երևանում COP17-ի փակումն ազդարարվեց համերգով

Նոյեմբերի 2-ի միջոցառումների անոնս

Իրանը պահանջում է վերացնել նավթի արտահանման սահմանափակումները և կրճատել տարածաշրջանում ԱՄՆ-ի զինված ներկայությունը. Աբբաս Արաղչի

Լարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խորհրդարանական խմբակցությունների հետ

Նոյեմբերի 1-ի միջոցառումների անոնս

Կասեցվել է «ՆՈՐ ԶՈՎՔ»–ի հացի և հացաբուլկեղենի արտադրամասի արտադրական գործունեությունը

Իրանը սպառնալիքի դեպքում պետք է պատրաստ լինի գործել ցանկացած տարածաշրջանում. Մոջթաբա Խամենեի

Սպորտով զբաղվելը կարող է և պետք է լինի աղջիկների ընտրությունը. Ժաննա Անդրեասյան

Հայաստանում պաշտոնապես ներդրվեց կենսաչափական նոր համակարգը. «ՀայՓաս» ընկերությունը բացեց սպասարկման առաջին կենտրոնը

Երևանում շահագործվող շատրվանների աշխատանքը նոյեմբերի 1-ից կդադարեցվի