1 րոպեի ընթերցում
ՀՀ կենտրոնական բանկից «Արմենպրես»-ին տեղեկացնում են, որ հոկտեմբերի 27-ին, բանկի կողմից սահմանվել են հետևյալ փոխարժեքները.
ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.05 դրամով և կազմել 360.93 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 1.75 դրամով և կազմել 402.36 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքն աճել է 0.0024 դրամով և կազմել 4.4786 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.12 դրամով և կազմել 480.65 դրամ:
Ինչ վերաբերում է թանկարժեք մետաղներին, ապա ոսկու գինն աճել է 127 դրամով և կազմել 46692 դրամ: